Jump to content

Նոր մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր մամուլ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1911

«Նոր մամուլ», հասարակական, տնտեսական և գրական թերթ (եռօրյա, շաբաթաթերթ, ապա՝ ամենօրյա)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1911-1915 թվականներին Երևանում (1911-1913 թվականներին կոչվել է «Կռան»)։ Խմբագիրը եղել է Մուշեղ Բագրատունին։

Պարբերականը ներկայացրել է հայ աշխատավորի սոցիալ-տնտեսական վիճակը, լուսաբանել քաղաքական գործիչների և ազգային կուսակցությունների գործունեությունը։ Անդրադարձել է արևմտահայության ծանր կացությանը, Հայ դատին, արծարծել է նաև գրականության, արվեստի, մշակույթի, հայոց լեզվի զարգացման հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։