Jump to content

Նոր ամրոց (Գրոդնո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր ամրոց
Նկարագրություն
Տեսակպալատ և դղյակ
Վարչական միավորԳրոդնո
Երկիր Բելառուս
ՃարտարապետCarl Frederick Pöppelmann?, Joachim Daniel von Jauch?, Johann Friedrich Knöbel? և Giuseppe de Sacco?
Ճարտարապետական ոճռոկոկկո և նեոդասական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Hrodna New Castle Վիքիպահեստում

Նոր ամրոց Գրոդնոյում, նոր արքայական պալատ Գրոդնոյում` Հին ամրոցի մոտ։ 1734-1751 թվականներին` լեհ թագավոր և լիտվական մեծ իշխան Օգոստոս 3-րդի կառավարման ժամանակ, եղել է լեհական թագավորների և լիտվական մեծ իշխանների ամառային աթոռանիստը` Կառլ Պյոպելմանի նախագծով։ Ամրոցի աշխատանքներին մասնակցել են նաև Յոհան Կնյոբելը, Դանիել Յաուխը, իսկ մինչև 1789 թվականը`Ջուզեպե դե Սակկոն։ Այստեղ անցկացվել են նաև Ռեչ Պոսպոլիտայի սեյմերը։

Այդ շենքում վերջին սեյմի ժամանակ 1793 թվականին Ռեչ Պոսպոլիտայի կողմից կնքվեց պայմանագիր՝ Ռեչ Պոսպոլիտայի, Ռուսաստանի և Պրուսիայի բաժանման մասին, իսկ 1795 թվականին լեհաստանի թագավոր և լիտվայի իշխան Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկին ստորագրեց ակտի ժխտման տակ։ Թագավորը այնտեղ ապրում էր մինչև 1797 թվականը։

Պալատի մի մասում թագավորական պալատներ էին, իսկ մյուս մասում՝ սենյակներ, նախատեսված սեյմի նիստերի համար։ Սեյմի կարիքների համար 1726 թվականին կառուցեցին առանձին շինություն։ 1750 թվականից հետո կառուցեցին մատուռ, ծածկված գմբեթով, մասամբ պահպանվել են մուտքի դռները։ Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից հետո ռուսական կառավարությունը պալատում կազմակերպել է հոսպիտալ և զորանոցներ։

1944 թվականի հուլիսին ռազմական գործողությունների հետևանքով ավերվեց։ Վերականգնվեց 1952 թվականին սովետական նեոկլասիցիզմի ոճով։ Այնտեղ էր տեղակայված տարածաշրջանային համաժողովը։ Ներկա օրերում այնտեղ տեղակայված է ցուցահանդեսի մի մասը՝ պարմա-հնագիտական թանգարանը։ 1994 թվականին տեղակայվեց հիշատախտակ ի պատիվ ազգային-ազատագրական ապստամբության 1794 թվականին՝ Կոստյուշկոի գլխավորությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Walter Hentschel: Die sächsische Baukunst des 18. Jahrhunderts in Polen, Berlin (Ost) 1967, Bd. 1, S. 189 f., S. 285—297, Abb. 58; Bd. 2, Abb. 217-220b, 369—399.
  • Walter May: Das sächsische Bauwesen unter August II. und August III. von Polen, in: Polen und Sachsen — zwischen Nähe und Distanz, Dresden 1997 (Dresdner Hefte; 50), S. 17 — 26.