Նոր Սեբաստիա (թերթ)
Արտաքին տեսք
Նոր Սեբաստիա | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն և անգլերեն |
Հիմնադրվել է | 1936 |
Հիմնադիր | Համասեբաստահայ Վերաշինաց Միություն |
«Նոր Սեբաստիա», տեղեկատու պարբերաթերթ։ Համասեբաստահայ վերաշինաց միության պաշտոնաթերթ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լույս է տեսնում 1936 թվականից Նյու Յորքում՝ հայերեն և անգլերեն։ Խմբագիրներն են եղել Հովակիմ Տաղավարյանը, Մեսրոպ Պուճագյանը, Գրիգոր Ոսկանյան, ապա պարբերաթերթը հրատարակել է խմբագրակազմը։
Պարբերականը լուսաբանում է միության և նրա մասնաճյուղերի գործունեությունը, անդրադառնում համահայկական հիմնախնդիրներին, տպագրում է Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքը լուսաբանող նյութեր, հայ և օտարազգի գրողների ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |