Նոր Նախիջևանի արհեստագործական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոր Նախիջևանի արհեստագործական դպրոց, հիմնվել է 1880 թվականին՝ չորս տարվա դասընթացով, չունևոր զավակների համար՝ ձրի ուսուցմամբ։ Տեսուչ և հիմնադիր՝ Ռափայել Պատկանյան։ Նպատակը գրագետ արհեստավորներ պատրաստելն էր։ Սովորում էին կոշկակայաւթյուն, դերձակություն, հյուսնություն, արծաթագործություն, պղնձագործություն, դարբնություն, նաև հանրակրթական առարկաներ՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, թվաբանություն, երկրաչափություն, հաշվապահություն, աշխարհագրություն, զեղագրություն, նկարչություն, երգեցողություն, կրոն։ Նման ուսումնական հաստատությունը բացառիկ երևույթ է եղել հայ իրականության մեջ։ Ծախսերի մեծ մասը հոգացել է Ռափայել Պատկանյանը, մյուսը՝ հոգաբարձուների խորհուրդը։ Գործել է մինչև 1919 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png