Նոր Կահիրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
արաբ․՝ القاهرة الجديدة‎‎
Panoramarehab.jpg
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է2000 թ.
Մակերես500 կմ²
ԲԾՄ271±1 մետր
Բնակչություն200 000 մարդ
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքnewcairo.gov.eg
##Նոր Կահիրե (Եգիպտոս)
Red pog.png

Նոր Կահիրե (արաբ․ القاهرة الجديدة‎القاهرة الجديدة ; DMG: El Qāhera El Gedīda), մոտ 30 հազար հեկտար մակերեսով նոր քաղաք Կահիրե մուհաֆազայից հարավ-արևելք, Մաադիից 25 կիլոմետր հեռավորության վրա[1]։ Հիմնադրվել է 2000 թվականին նախագահի N 191 հրամանով Կահիրեից ոչ հեռու՝ վերջինս բեռնաթափելու նպատակով[2]։

Գտնվում է հին քաղաք Հելուանի տարածքում[3]՝ Մաադիի և Գելիոպոլեմի միջև[4]։ Նոր Կահիրեն գտնվում է ծովի մակարդակից 250-370 մետր բարձրության վրա[5][6]։

Քաղաքի թույլատրելի բնակչությունը 5 միլիոն մարդ է։ Հոկտեմբերի 6-ին Նոր Կահիրեն ստեղծվել է Կահիրեում գերբնակեցումն իջեցնելու համար[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կահիրեի քարտեզը

2016 թվականի ապրիլի 27-ին Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին Նոր Կահիրեում հանդիսավոր կերպով բացեց Ներքին գործերի նախարարության նոր շենքը։ Համալիրը զբաղեցնում է 52 հազար մետր քառակուսի տարածք[8]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրիֆայդ Ֆորեսթ կազմակերպության երկրաբանների համար հատուկ նշանակություն ունի, որ քաղաքը գտնվում է անվտանգ տարածքի վրա[9]։

Եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահիրեի հետ համեմատած բարձր տեղակայվածությունը և քիչ բնակչությունը Նոր Կահիրեում ստեղծում են զով եղանակ[10][11]։

Տնտեսություն և կոմունալ ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագայի համալսարանի շենքը Եգիպտոսում

Նոր Կահիրեում կառուցված են տասնյակ գործարաններ[12]։ Էներգետիկ մատակարարումներով զբաղվում է General Electric-ը՝ համգործակցելով Ամերիկական համալսարանի հետ[13]։ El Sewedy Electric-ը գտնվում է քաղաքի հինգերորդ թաղամասում[14]։

Նոր Կահիրեն այլ քաղաքների հետ միացված է ճյուղավորված ավտոմոբիլային ցանցով, բայց չունի մետրո[15]։ Խմելու ջուրը հասնում է հարևան Էլ-Ուբուրից[16]։

Կատամեա թաղամասում կա գոլֆի և թենիսի դաշտեր[17]։

Նոր Կահիրեի մուտքի մոտ կառուցվել է Cairo Festival City զվարճանքի կենտրոնը՝ 285 հեկտար մակերեսով պարկերով, լողավազաններով, այգիներով, գրասենյակային տարածքներով, առևտրի կենտրոններով և պարող շատրվանով[18]։

Նոր Կահիրեում անշարժ գույքի պահանջարկը շատ է։ Բնակարանի քառակուսի մետրի արժեքը հասնում է 8000 եգիպտական ֆունտ, իսկ վիլանների համար՝ 16000 եգիպտական ֆունտ[19]։

Պաշտամունքային շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կառուցված են մի քանի մզկիթներ և Մարիամ Աստվածածնի մի եկեղեցի, որը գտնվում է հինգերերդ թաղամասում[20]։ Այստեղ է գտնվում նաև Սուրբ Հովհաննեսի ղպտիական վանքը[21]։ 2016 թվականի սեպտեմբերին նախագահը թույլատրություն տվեց, որ քաղաքում կառուցվի նոր ղպտիական Ուղղափառ եկեղեցի[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Urban Communities Authority Portal»։ New Cities Government of Egypt։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  2. Cambanis Thanassis (օգոստոսի 24, 2010)։ «To Catch Cairo Overflow, 2 Megacities Rise in Sand»։ New York Times։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  3. «City of Helwan in Egypt»։ Tour Egypt։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 11, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  4. «Katameya District of New Cairo»։ Tour Egypt։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 11, 2016-ին 
  5. «New Cairo City, Cairo Governorate, Egypt Lat Long Coordinates Info»։ Lat Long։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  6. Jack Schenker 11 June 2011։ «Desert storm»։ Guardian։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 22, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2015 
  7. Al-Aees Shaimaa (հուլիսի 25, 2016)։ «Apartments, villas rented out at faster rate in New Cairo than 6th of October City: JLL»։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 2, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  8. Youssef Adham (ապրիլի 27, 2016)։ «Al-Sisi inaugurates new Ministry of Interior headquarters»։ Daily News Egypt։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 1, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  9. «Petrified Forest Protectorate»։ Ask-Aladdin։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  10. «New Cairo Climate Data»։ Climate Data։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2016-ին 
  11. «Weather in New Cairo»։ Weather։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2016-ին 
  12. «New Cairo»։ New Urban Communities Authority Portal։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  13. «AUC Announces a Five-Year Partnership with GE to Sponsor the University’s V-Lab Incubator»։ ապրիլի 10, 2016։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 19, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  14. «Elsewedy Electric T&D»։ Elsewedy Electric։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  15. «New Cairo»։ Cairo 360։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 4, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  16. «New Urban Communities Authority Portal»։ New Cities Egypt։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  17. «Katameya (Qatameya) Heights Golf and Tennis Resort»։ Tour Egypt։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 11, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  18. «Cairo Festival City Mall»։ Cairo Festival City։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 17, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016 
  19. Estate Aqarmap - Real Estate in Egypt, Properties in Egypt, Luxury Real։ «New Cairo - Fifth Settlement - Tagamoa Prices Guide - Aqarmap»։ egypt.aqarmap.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-08 
  20. «كنيسة السيدة العذراء و القديس الأنبا بيشوي»։ Virgin Mary & St. Bishoy Coptic Church։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 18, 2017-ին։ Վերցված է հունվարի 11, 2017 
  21. «St John Monastery Patmos»։ Cybo։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 16, 2017-ին։ Վերցված է հունվարի 11, 2017 
  22. «Sisi ratifies Egypt's new church building law»։ Ahram Online։ սեպտեմբերի 28, 2016։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2016