Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Изображение логотипа
Kunsthogskolen Oslo entrance.jpg
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված էնոյեմբերի 29, 1909
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա[1]
ՏեղագրությունՕսլո
##Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (Նորվեգիա)
Red pog.png
Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա, Նորվեգիա

Նորվեգիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (նորվ.՝ Statens kunstakademi), գեղարվեստի ակադեմիա Նորվեգիայում, որն առաջարկում է եռամյա բակալավրի և երկամյա մագիստրոսի աստիճանի ծրագրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ինքնուրույն ակադեմիա հիմանդրվել է 1909 թվականին։ Ակադեմիայի երեք պրոֆեսորներից է եղել նորվեգացի նկարիչ Քրիստիան Քրոհգը, ակադեմիայում են դասավանդել նկարիչ Հալֆդան Ստրյոմը, քանդակագործ Գունար Ուտսոնդը[2]։

Ի սկզբանե ակադեմիայի դասերը կազմակերպվել են վարպետների ստուդիաներում։ 1919 թվականին ակադեմիան տեղափոխվել է Օսլոյի կենտրոնում գտնվող վաճառականների շենք, 1930 թվականին՝ Նկարիչների շենքի հետևի կողմում գտնվող հատուկ նկարչական գրասենյակ։ 1935-1940 թվականներին ակադեմիայում է աշխատել դանիացի նկարիչ, ճարտարապետ Գեորգ Յակոբսենը։ 1941 թվականին Քվիսլինգ ռեժիմի օրոք ակադեմիայում նոր կարգավորումներ իրականացան, ակադեմիայի պրոֆեսոր դարձավ Նորվեգիայի ազգային միասնություն կուսակցությունից Սյորեն Օնսագերը[3]։

1990-ական թվականների կեսերին Ակադեմիան միացվել է նախկինում անկախ գործող Դիզայնի, արհեստների, բեմական արվեստի և օպերայի ակադեմիաներին և ձևավորվել է Օսլոյի գեղարվեստի ազգային ակադեմիան (Kunsthøgskole i Oslo), երկրի ամենամեծ գեղարվեստի քոլեջը։ Նախկին Kunstakademiet-ը KhiO կառավարման համակարգում դարձավ վիզուալ արվեստի ֆակուլտետ։

2010 թվականի օգոստոսին բոլոր դպրոցները միավորվել են Օսլոյի արևելյան հատվածում գտնվող նախկին առագաստային գործարանի նոր շենքում՝ ձևավորելով Եվրոպայի արվեստի ամենախոշոր ակադեմիաներից մեկը։ Kunstakademi ունի կիսաինքնավար կարգավիճակ, ստուդիաներ, ինչպես նաև սեփական ակադեմիական և ընդունելության ծրագրեր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]