Նովիցկու նռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովիցկու համակարգի նռնակ
ՏեսակՁեռքի ֆուգասային
ՊատերազմներԱռաջին համաշխարհային պատերազմ Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում Խորհրդա-Լեհական պատերազմ
Ստեծման և արտադրության պատմպություն
Ստեղծման տարի1914 մինչև 1918 թվականը

Նովիցկու համակարգի նռնակ (հայտնի է նաև «Հինգֆունտանի» կամ «Հնգաֆունտ» ոչ պաշտոնական անվամբ[1]), Ռուսական կայսրության բարձր պայթունակության (ֆուգաս) ձեռքի նռնակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նռնակը մշակել է շտաբս–կապիտան Նովիցկին՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ։ Այն նախատեսված էր մետաղալարերի պատնեշները և այլ խոչընդոտներ ու ամրություններ ոչնչացնելու համար։ 1914 թվականի օգոստոսի 19-ին նռնակների գծագրությունը, նկարագրությունն և արտադրության պայմանները հաստատվել են Ռուսական կայսերական բանակի ԳՌՏՎ–ի (ռուս.՝ ГВТУ[3]) տեխնիկական հանձնաժողովի կողմից[4]։

1916 թվականին նռնակը կատարելագործել է ենթասպա Ֆեոդորովը․ դրա կառուցվածքում մի քանի փոփոխություններ են կատարվել՝ ավելացել են երկաթյա իրանի չափերը, փայտե բռնիչը փոխարինվել է 213.5 մմ երկաթյա խողովակով, պարզեցվել է զանկանաձգանային մեխանիզմը։ Փոխադրման համար բռնակի վրա ավելացվել է մետաղալարով բռնակ[1]։ Կապսուլ-դետոնատորը միասնականացվել է Ռդուլտովսոկու ՌԳ–14 ռուս.՝ РГ-14[5] նռնակի հետ[4]։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում օգտագործվել են Նովիցկիի նռնակների հիմնական պաշարները, օգտագործվել են նաև Խորհրդային-Լեհական պատերազմի համար։ Այսպիսով, 1920 թվականի մայիսին Կարմիր բանակի 5-րդ հետևակային դիվիզիայի 43-րդ հրաձգային գունդը՝ Վ. Ի. Չույկովի հրամանատարությամբ, ստացավ հարյուրավոր Նովիցկու նռնակներ, որոնք օգտագործվեցին Լեհաստանի բանակի Նովոգրուդսկյան գնդի դեմ Լեփել քաղաքից 3-5 կմ արևելք[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նռնակը կազմված էր գլանաձև մետաղյա իրանից, պայթյուցիկ լիցքով (1,64 կգ պիրոքսիլինը դետոնատորով) և փայտե բռնակից, որը պարունակում էր գլանաձև զսպանակով հարվածիչը և հեռակառավարման խողովակը[1]։

Նռնակի երկարությունը 135 մմ էր, իսկ բռնակի երկարությունը՝ 213,5 մմ։ Նռնակի ընդհանուր զանգվածը կազմել է 2,25 կգ[1]։

Նռնակի զանգվածը սահմանափակում էր դրա նետման հեռավորությունը և դժվարացնում դրա օգտագործումը բաց տարածքներում ընթացող համազորային մարտերում, բայց դրանք կարող էին արդյունավետ օգտագործվել խրամատներում[2]։

Տարբերակներ և փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նովիցկու նռնակի 1914 թվականի տարբերակ։
  • Նովիցկու-Ֆեոդորովի նռնակ- 1916 թվականի տարբերակ։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 С. Федосеев. Ручные гранаты русской армии // журнал "Техника и вооружение", № 1, 1993
  2. 2,0 2,1 2,2 В. И. Чуйков. От Сталинграда до Берлина. М., Воениздат, 1980. стр.451-453
  3. Главное военно-техническое управление Русской Императорской Армии․ Ռուսական կայսերական բանակի Գլխավոր ռազմատեխնիկական վարչություն։
  4. 4,0 4,1 Ս․Ֆեդոսեև։ Ռուսական բանակի ձեռքի նռնակները։ "Տեխնիկա և սպառազինություն" ամսագիր, № 1, 1993թ․։ Ռուսերեն բնագիրը՝ С. Федосеев. Ручные гранаты русской армии // журнал "Техника и вооружение", № 1, 1993․
  5. Ռդուլտովսկու 1914 թ․ տիպի նռնակ, граната Рдултовского обр.1914 г.
  6. Վ․Ի․Չույկով։ Ստալինգրադից մինչև Բեռլին։ Մոսկվա, Վոյենիզդատ՝ «Ռազմ․Հրատ»։ 1980թ., էջք՝ 451-453։ Ռուսերեն բնագիրը՝ В. И. Чуйков. От Сталинграда до Берлина. М., Воениздат, 1980. стр.451-453․

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борис Прибылов. "Немцы очень их не любят...". Ручные гранаты Русской армии в первую мировую войну // журнал "Калашников", № 3, 2010. стр.62-68

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]