Նոյի ագռավը (Մուրացան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյի ագռավը
ՀեղինակՄուրացան
Տեսակպատմվածք
Կերպար(ներ)
  • Պետրոս Մինարյան
  • հեղինակ
  • Տեր Մուկուչ
  • Օսեփ հայր
  • Վեդունց Սարգիս
  • Վան
Ստեղծման տարեթիվ1899
Հրատարակման վայրԵրևան

Նոյի ագռավը, Մուրացանի պատմվածքներից է, որը տպագրվել է 1899 թվականին «Լումա» ամսագրում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ներկայացված է առաջին դեմքով։ Հերոսը և նրա ընկերը որոշում են օգոստոսյան մի գեղեցիկ առավոտ քաղաքից գնալ հայրենի գավառի գյուղերը պտտելու և մի քանի ավերակներ անձամբ տեսնելու։ Ընկերից մեկը վերադարձել էր Մոսկվայից, իսկ մյուս ընկերը հեղինակն էր՝ Թիֆլիսից։ Մոսկյավյից վերադարձած ընկերը Պետրոս Մինարյանն է՝ հայոց հոգևոր դպրոցի սաներից։ Կենսական տարբեր հարցերի մասին զրուցելով, վիճաբանելով, երկու ընկեր հասնում են իրենց գյուղը և հանգրվանում Պետրոսի ազգական գյուղացու տանը։

Հաջորդ օրը գնում են գյուղն ու նրա շրջակայքը դիտելու, այցելում գյուղի եկեղեցի։ Այստեղ Պետրոսը հասցնում է վեճի բռնվել քահանայի՝ Տեր Մակուչի հետ՝ մեղադրելով նրան բանջարանոցը չմշակելու և բերք չաճեցնելու, եկեղեցու տարածքը գրավիչ չդարձնելու և Աստվածաշնչի սխալ և անգրագետ մեկնության մեջ։ Վեճից հետո խոսում են բազմթաիվ թեմաներից և ապա վերջում անդրադառնում Տեր-Մուկուչի տղայի ումասնը, թե ինչու նա իր զավակներին ուսման չի տվել։ Քահանան ասում է, որ այդ հարցին կարող է պատասխանել Վեդունց Սարգիսը, քանի որ ինքը նրա խոսքին է լսել։ Բայց քահանան ուրախ է դրա համար, որովհետև տեսնելով Պետրոսին, որ քաղաքավարի խոսել էլ չգիտի, անծանոթ մարդուն վիրավորում է, հասկանում է, որ ուսումը մարդուն ոչ թե հրեշտակ, այլ սատանա է դարձնում։ Ընկերները որոշում են այցելել այդ Սարգսին և հասկանալ, թե նա ինչու է արգելելք հանդիսացել քահանայի որդուն ուսման ուղարկելու համար։ Վեդունց Սարգսի տունը գտնվում էր հեռու հարթավայրերի կողմում և արտաքինով տարբերվում էր գյուղի հասարակ տներից։ Ուներ ընդարձակ բակ՝ գոմով և հորթանոցով, պտղատու ծառերի մի պարտեզ, որը ոռոգվում էր լեռնալանջի կողմից իջնող մի առվակով։ Բոլոր նշաններից երևում էր, որ մի օր այս հարկը շեն ու փարթամ էր եղել, որովհետև բացի շքեղ սոսիներից, որոնք նրա բակի մի մասն են կազմում, տունն էլ ընդարձակ էր և շինված էր հարուստ գյուղացու ճաշակով։ Տանը ապրում էր մոտ վաթսուն տարեկան մի կին՝ խորշոմած երեսով, կկոցած աչքերով, բայց դեմքի բարի ու միամիտ արտահայտությամբ և նրա ամուսինը՝ Սարգիսը՝ հաղթանդամ, բարձրահասակ։ Երիտասարդներին ընդունում է կինը։ Պառավ կինը հարցուփորձ է անում, և ընկերները հասկանում են, որ նրանց որդին՝ Վանը, գտնվում է Թիֆլիսում, փաստաբան է, և երկար ժամանակ է նամակ չի գրել ծնողներին։ Տղաները զարմանում են, թե ինչու Վեդունց Սարգիսը քահանային խորհուրդ է տալիս որդուն ուսման չուղարկել, մինչդեռ իր որդին կրթություն ունի, և փաստաբան է։ Ծերունուն նրանք հանդիպում են այգում աշխատելիս։ Սարգիսը ճանաչում է նրանց հայրերին՝ Մինարենց Ակոբին՝ Պետրոսի հորը, և Օվանեսի որդի Ասատուրին՝ հերոսի հորը։ Խոսք բացելով տան մասին՝ ծերունին ասում է, որ երկհարկանի տուն սարքել նրան չի թողել Նոյի ագռավը։ Տղաները չեն հասկանում, թե դա ինչ էր նշանակում։ Կարծում են՝ ծերուկը խենթ է։ Խոսքը նույն աստվածաշնչյան Նոյի և ագռավի մասին է։ Ծերունին նախապես իմանալով, թե տղաներն ինչու են եկել, հարցնում է նրանց՝ արդյոք գիտեն, թե ինչու Նոյի ագռավը չվերադարձավ։ Այդ մասին գրված չէ, բայց Սարգիսը հասկանում էր, որ այդ ագռավը լեշ էր տեսել ու սկսել լափել, ուստի չէր վերադարձել Նոյի մոտ։ Չէ՞ որ չի մտածել, թե Նոյը տապանում, աչքը ջուր կտրած, իրեն է սպասում։ Տղաները չեն հասկանում, թե դա ինչ կապ ունի Սարգսի տան հետ։ Իսկ ծերունին պատմում է իր որդու պատմությունը, որին այժմ արդեն մահացած Օսեփ վարդապետի խորհրդով ուղարկել է ուսման։ Օսեփը վանքի վանահայրն էր, և երբ Սարգիսը ուզել էր իր տան գլուխը սարքել տալ, վարդապետը խորհուրդ էր տվել այդ գումարով որդուն ուսման ուղարկել, որպեսզի հետո նա վերադառնա և ամբողջ գյուղը լուսավորի։ Բայց այդ գումարը չի բավականացրել։ Սարգիսը տարիներ շարունակ գումար է ուղարկել որդուն՝ վաճառելով իր ունեցվածքի մի մասը և պարտք անելով հարևաններից։ Եվ ահա, երբ որդին ուսումը ավարտել է, ոչ թե վերադարձել է տուն, այլ ամուսնացել վրացուհու հետ։ Ինքը օրհնություն չի տվել, որդին էլ գրել է, թե որ այդպես է, ինքն այլևս նրա որդին չէ։ Սարգիսը այդ նամակը վերցրել ու գնացել է Օսեփի գերեզմանի վրա լաց եղել[2]։

Օսեփ հայր սուրբ, …ախր դու ինձ ասացիր, որ իմ Վանին Նոյի աղավնին ա, էս ա ձիթենու շիվը բերանում եդ ա գալու, որ բախտավորութենի խաբարը բերի ինձ, բա խի՞ ըտենց չիլավ…ախր Վանին հմի Նոյի ագռավն ա դառել, ջամդաքի վրա նստել ա՝ ու էլ եդ չի գալի. Սրա ճարն ի՞նչ կըլի…[3]

Վանին փող չի ուղարկում, միայն երբեմն գրում է նրանց։ Նա չի վճարել նույնիսկ իր ուսման համար Մարութից վերցրած պարտքը։ Ամուսնությունից հինգ տարի անց կնոջ և երեք երեխաների հետ տասն օրով եկել է, ապա գնացել։ Կնոջ հետ էլ ամուսնացել է, քանի որ նրա հայրը պաշտոնյա է։ Այժմ ծերունու միակ մխիթարությունն այն է, որ երբ լսում է, թե որևէ մեկը որդուն ուզում է ուսման ուղարկել, համոզում է չուղարկել։ Գյուղում քիչ մարդ է մնացել, ուսման գնացողներից ոչ մեկը չի վերադարձել, դարձել են Նոյի ագռավ։ Տղաները տխուր հեռանում են։ Պետրոսը հիշում է իր խոսքերը, երբ ասում էր, որ

«Կգտնվին հոգվո կամ մտքի աչքերով հիվանդներ, որոնք խավարը կորոնեն իբրև դեղ, իրենց ցավը մեղմելու համար»։ Ահա այս ծերունին այդ հիվանդներից մեկն է, սակայն Սարգսի միտքը առողջ և հոգին կայտառ է եղել, և երկուսն էլ հիվանդացրել է լուսավոր որդին[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս Մինարյան
  • հեղինակ
  • Տեր Մուկուչ
  • Օսեփ հայր
  • Վեդունց Սարգիս
  • Վան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուրացան. «Մուրացան». Վիքիդարան.
  2. Մուրացան. «Նոյի ագռավը».
  3. 3,0 3,1 Մուրացան (1947). Նոյի ագռավը, Առաքյալը. Երևան: Սովետական գրող. էջ 56. ISBN 006391. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)