Նշան Պագալյան
Արտաքին տեսք
Ծնվել է | 1872 |
---|---|
Ծննդավայր | Տիգրանակերտ |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Նշան Հովսեփ Պագ(գ) ալյան (1872, Տիգրանակերտ - 1915, Խնուս, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականին Տիգրանակերտում՝ հայ առաքելական ընտանիքում։
Ավարտել է Այնթապ քոլեջը և ստացել «պսակավոր արվեստից» վկայական։ 1914 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է ՀՅԴ անդամ։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և Խնուսի զինվորական հիվանդանոցում զինվորական բժիշկ ծառայել։ Բուժելով և խնամելով հիվանդանոցի զինվորներին, հատուկ հոգատարություն է ցուցաբերել հայերին, ինչը թուրք բժշկապետին դուր չի եկել։ 1915 թվականին սպանվել է իր պաշտոնակից բժշկապետի կողմից Խնուսում, 43 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ.Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940),
Իսթանպուլ, 1940։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վ., Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Ե., 1990։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, “Ազդակ”, 01-11-2012։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։