Նյու (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու
թաի.՝ ฐิติภูมิ เดชะอภัยคุณ
Հասակը178 սմ
Ծնվել էհունվարի 30, 1993(1993-01-30)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրԲանգկոկ, Թաիլանդ
ԿրթությունՉուլալոնգքորնի համալսարան
Քաղաքացիությունթաիլանդացի
Այլ անուն(ներ)Նյու Թիտիփում Տեչաափայխուն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, մոդել և հեռուստահաղորդավար
gmm-tv.com/artists/view/50

Նյու Թիտիփում Տեչաափայխուն (թաի.՝ นิว ฐิติภูมิ เดชะอภัยคุณ, առավելապես հայտնի է բեմական Նյու (թաի.՝ นิว, հունվարի 30, 1993(1993-01-30)[1][2], Բանգկոկ, Թաիլանդ), թաիլանդացի դերասան, հեռուստահաղորդավար, մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Թիտիփում Տեչաափայխունը ծնվել է 1993 թվականի հունվարի 30-ին Թաիլանդի Թագավորության մայրաքաղաք Բանգկոկում։ Ավարտել է Չուլալոնգքորնի համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուն իր դերասանական կարիերան սկսել է «401-410 թաղամասերի միայնակներ» լաքորնում (թաիլանդական հեռուստասերիալ)։ Առաջնախաղը կատարել է Վիկտորի, Մեքի, Օֆոմի և Թոփթափի հետ միասին։ Բոլորը GMM Grammy ընկերության սան էին և իրենց վերապատրաստումն անցնում էին այդ ընկերությունում։

Մինչ այդ Նյուն արդեն ուներ աննշան էպիզոդիկ դեր "Secret Love: Love Behind One's Back" (2014) դրամայում, որտեղ խաղացել էր երիտասարդ մատուցողի դերը։

2014 թվականին Նյուն, Օֆֆն ու Գանը "Five Live Fresh" շոուի հաղորդավարներն են։

2016 թվականին «Համբույր» լաքորնի էկրան բարձրանալուց հետո դերասանը ձեռք է բերել հայտնիություն։

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուն որպես մոդել հանդես է եկել թաիլանդական մի քանի ամսագրերի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաքորներ (հեռուստասերիալներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2014 Սենյակում միայնակ Ռեյ
2015 Անճոռնի ճուտիկ․ Խեղճ աղջնակ ԲիԷմ
2015 Սենյակում միայնակ 2 Ռեյ
2016 Համբույր Քաո
2016 Սոտուս Էմ
2016 Յու-Արքայազն․ Անսահման տնտեսողը Պասքաո
2016 Յու-Արքայազն․ Խորամանկ օդաչուն Պասկալ
2017 Սոտուս․ Հատուկ թողարկում Էմ
2017 Ջրային տղաներ Ափո
2017 Սոտուս Ս Էմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու (դերասան)» հոդվածին։