Նկարչի կնոջ դիմանկարը
Նկարչի կնոջ դիմանկարը ռուս.՝ Портрет жены художника | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Պանկրատով |
Դերակատարներ | Վալենտինա Տելիչկինա |
Երաժշտություն | Եվգենի Դոգա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Նկարչի կնոջ դիմանկարը» (ռուս.՝ «Портрет жены художника»), գեղարվեստական մելոդրամատիկ ֆիլմ[1], որը բեմադրվել է 1981 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Պանկրատովի կողմից՝ Յուրի Նագիբինի «Բերենդեյների անտառ» (1977) պատմվածքի մոտիվներով[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչ Պավել Ալեքսեևիչը, որը ստեղծագործական ճգնաժամ է ապրում, իր կնոջ՝ Նինայի հետ արձակուրդն անցկացնում է քաղաքից դուրս գտնվող փոքրիկ պանսիոնատում։ Նրա համար դա հնարավորություն է՝ հավաքելու մտքերը և, վերջապես, երկար տարիներ հետո ստեղծելու նոր նկար։ Նինան, հանգստացողների սովորական կյանքին զուգահեռ, հաճախ իր օրերն անցկացնում է ընկերախմբի հետ, որոնց թվում հատկապես առանձնանում է նոր ծանոթը՝ ոմն Բորիսը, որը պանսիոնատի փոխտնօրենն է, ներկայանալի և էքսցենտրիկ տղամարդ։ Հենց այդ մարդու հետ հանդիպումն ամուսնուն և կնոջն ստիպում է մտածել իրենց անձնական կյանքի և այն մասին, թե ինչ դեր ունեն նրանք միմյանց կյանքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալենտինա Տելիչկինա – Նինա, մանկավարժական տեխնիկումի դասախոս
- Սերգեյ Շակուրով – Պավել Ալեքսեևիչ, նկարիչ, Նինայի ամուսինը
- Նիկիտա Միխալկով – Բորիս Պետրովիչ, պանսիոնատի փոխտնօրեն, Նինայի սիրեկանը
- Միխայիլ Սեմակով – Իվան («Մագելան»), պանսիոնատի աշխատող
- Վսեվոլոդ Շիլովսկի – Միտրոֆանիչ («Կոլումբոս»), պանսիոնատի տնտեսվար
- Օլեգ Գոլուբիցկի – Նիկոլայ Նիկիտենկո, Պավելի ընկերը
- Տատյանա Կոնյուխովա – Վարյա Նիկիտենկո, Նիկոլայի կինը
- Եկատերինա Սուխանովա – Լենա, աղջիկ պանսիոնատում
- Օլգա Գոբզևա – Ասյա, Նինայի ընկերուհին
- Վիկտոր Ուրալսկի – Վիկտոր Եգորի Սերգունով, Պավելի ուսուցիչը
- Կլարա Բելովա – Կլավդիա Սերգունովա, Վիկտորի կինը
- Օլեգ Ֆեոդորով – լրագրող վերնիսաժում
- Կիրիլ Ստոլյարով – Նիկոլայ Պետրովիչ, Պավելի ընկերը վերնիսաժում
- Լեոնիդ Տրուտնև – ամառանոցի հարևան
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Նատալյա Ռյազանցևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պանկրատով
- Բեմադրող օպերատոր՝ Օլեգ Մարտինով
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Յուշին
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ նորամուտների շարքում
- Մրցանակ՝ բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար — Վիկտոր Յուշին
- Մրցանակ կնոջ գլխավոր դերի լավագույն կատարման համար Վալենտինա Տելիչկինային «Մոսֆիլմ-82» կինոստուդիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նկարչի կնոջ դիմանկարը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Նկարչի կնոջ դիմանկարը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Նկարչի կնոջ դիմանկարը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նկարչի կնոջ դիմանկարը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|