Նիրեմբերգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիրեմբերգիա (լատին․՝ Nierembergia), պատկանում է մորմազգիների ընտանիքին։ Հայրենիքը արևադարձային, մերձարևադարձային Ամերիկան է՝ Արգենտինան։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է եզրագծերում, ղևանդներում, խառը ղևանդներում, ծաղկաթմբերում և այլ ձևավորումներում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիրեմբերգիան սովորաբար բազմանում է սերմերով, սակայն հնարավոր է բազմացնել նաև կտորներով, որի համար որպես մայրաիկ կարելի է օգտագործել ջերմատնում պահվող բույսերը։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկը կատարում են ջերմատներում՝ ցանկարկղերի մեջ, փետրվարի առաջին տասնօրյակում։ Սերմերը ծլում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Նախասածիլման համար նախօրոք պատրաստած հողախառնուրդին պետք է ավելացնել քիչ քանակությամբ կավահող, որպեսզի գրունտում տնկելիս հողագնդիկը արմատների վրայից չթափվի։ Տնկումը պետք է կատարել արևոտ տեղերում և միջբուսային տարածությունը թողնել 15 սմ։ Սերմերը հասունանում են պարբերաբար, այդ պատճառով սերմնահավաքը պետք է կատարել հաճախակի, հակառակ դեպքում սերմնատուփիկները կբացվեն ու սերմերը կթափվեն։ Աշնան վերջին սերմերը պետք է հանել ու փոխադրել ջերմատուն, չորացնել ու մնացած սերմերը հավաքել։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիրեմբերգիան բազմամյա բույս է նրա լավ տեսակներից կարելի է թվել երկուսը. N.Hipomanika coerolea-ն՝ կապույտ երկնագույն ծաղիկներով և N.frutescans Dus. var. atrovolaceae Hort.-ը՝ բաց մանուշակագույն ծաղիկներով։ Երևանում մշակվում է երկրորդ տեսակը, որը տեղի պայմաններում վատ է ձմեռում, այդ պատճառով օգտագործվում է որպես միամյա։ Բույսի բարձրությունը հասնում է մինչև 20 սմ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիրեմբերգիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիրեմբերգիա» հոդվածին։