Նինա Բարխուդարյան
Jump to navigation
Jump to search
Նինա Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1950 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1994) |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Նինա Հայկազի Բարխուդարյան (հունվարի 28, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1994): ԽՍՀՄ նյարդաքիմիկոսների բաժանմունքի գիտքարտուղար (1985-1991):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նինա Բարխուդարյանը ծնվել է 1950 թվականի հունվարի 28-ին, Երևանում: 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտում, 1991 թվականից՝ նեյրոպեպտիդների կենսաքիմիայի խմբի, 2003 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[1]:
Առաջին անգամ ցուլի գլխուղեղի հիպոթալամուսից անջատել է կենսաբանական ակտիվ 5 նեյրոպեպտիդ: Բացահայտել է, որ կալցիում նեյրինն այն առանցքային ֆերմենտն է, որի միջոցով իրագործվում է հեմորֆինների ազդեցությունը նյարդային և իմունային համակարգերում[2]:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսաքիմիկոսների ԽՍՀՄ անդամ (1983-1991), 1991 թվականից՝ ՀՀ անդամ:
- Նյարդաքիմիկոսների եվրոպական (1991 թվականից), միջազգային (1993-2000) միությունների անդամ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 214։
- ↑ «N. H. Barkhudaryan - Semantic Scholar»։ www.semanticscholar.org (en-US)։ Վերցված է 2019-06-30