Նինա Բակիշևա
Նինա Բակիշևա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1927 |
Ծննդավայր | Իվանովո-Վոզնեսենսկ, Malmyzhsky Uyezd, Վյատկայի գավառ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 12, 2008 (81 տարեկան) |
Կրթություն | Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Նինա Պետրովնա Բակիշևա (ռուս.՝ Нина Петровна Бакишева[1], հունիսի 27, 1927, Իվանովո-Վոզնեսենսկ, Malmyzhsky Uyezd, Վյատկայի գավառ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 12, 2008), խորհրդային ուդմուրտ դերասանուհի, Ուդմուրտիայի ԻԽՍՀ (1954) և ՌԽՖՍՀ (1960) վաստակավոր արտիստ, Ուդմուրտիայի ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1927 թվականի հունիսի 27-ին Իվանովո-Վոզնեսենսկ գյուղում (ներկայում՝ Ուդմուրտիայի Վավոժսկի շրջանում)[1]։
1944 թվականին ավարտել է Մոժգայի մանկավարժական տեխնիկումը։ Տեխնիկումում երիտասարդ դերասանուհուն գեղարվեստական ինքնագործունեության մրցույթում նկատել է Ուդմուրտիայի թատրոնի ռեժիսոր Կուզմա Լոժկինըը։ 1951 թվական ավարտել է Լենինգրադի Ա. Ն. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտը։ Բուհն ավարտելուց հետո դարձել է Ուդմուրտիայի դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկըа[1][3]։
Նրա հերոսուհիներն ուժեղ բնավորությամբ, դժվար, ողբերգական ճակատագրով կանայք են։ Կատարողական արվեստի ներդաշնակորեն գոյակցում են վառ արտաքին տեսքը և խորը կյանքի ու գեղարվեստական ճշմարտությունը։ Հիմնական դերերն են[1].
- Պոլյա – «Կալվածատերեր», Մաքսիմ Գորկի
- Վասնեցովա – «Лыз зарезь тулкымъяське» («Հուզվում է կապույտ ծովը»), Վասիլի Սադովնիկով և Միխայիլ Տրոնին
- Ֆաթիմա – «Ֆաթիմա», Կոստա Խեթագուրով և Մ. Կոզլով
- Աննա – «Աննա», Իգնատ Գավրիլով
- Նինա Զարեչնայա» – «Ճայը», Անտոն Չեխով
- Վասա Ժելեզնովա – «Վասա Ժելեզնովա», Մաքսիմ Գորկի
- «Մավրա Տարասովնա» – «Ճշմարտությունը լավ է, իսկ երջանկությունը՝ ավելի լավ» (ռուս.՝ «Правда хорошо, а счастье лучше»), Ալեքսանդր Օստրովսկի
Ընդհանուր առմամբ, դերասանուհին ավելի քան 150 դեր է խաղացել թատրոնում։ Նինա Պետրովնան մասնակցել է նաև ուդմուրտերենով ֆիլմերի կրկնօրինակմանը։ Ընտրվել է 5-րդ գումարման ՈՒԻԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատգամավոր, Իժևսկի քաղխորհրդի անդամ, Իժևսկի կանանց քաղխորհրդի նախագահ[2]։
Պարգևատրվել է «Պատվո նշան» (1958) շքանշանով, նրա անունը ներառվել է «Ուդմուրտիայի աշխատանքային փառքի և հերոսության պատվավոր գրքում»[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինը եղել է Վ. Պերևոշչիկովը, ունեցել են երկու երեխա[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Бакишева Нина Петровна // Удмуртская республика: Энциклопедия / гл. ред. В. В. Туганаев. — 2-е изд., испр. и доп. — Ижевск : Удмуртия, 2008. — С. 196. — 767 с. — 2200 экз. — ISBN 978-5-7659-0486-2.
- ↑ 2,0 2,1 2,2 Христолюбова Л. С. Бакишева Нина Петровна // Удмуртские женщины. XX век: Биографический справочник / рецензенты З. А. Богомолова, М. В. Решитько. — Ижевск: Удмуртский институт истории, языка и литературы УрО РАН, 2002. — С. 217—219. — 447 с. — 600 экз. — ISBN 5-7691-1149-6.
- ↑ 3,0 3,1 Бакишева Нина Петровна / Евсеева А. Я. // Удмуртская Республика. Культура и искусство: Энциклопедия / гл. ред. А. Е. Загребин. — Ижевск : Удмуртский институт истории, языка и литературы УрО РАН, 2012. — С. 37. — 540 с. — 300 экз. — ISBN 978-5-901304-62-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лепковская Е. Н. Экзамен каждый день. Ижевск, 1978
- Ложкин В. Мастера Удмуртского театра. Ижевск, 1991