Նիմեֆենբուրգի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիմեֆենբուրգի պալատ
Schloss Nymphenburg
Image-Schloss Nymphenburg Munich CC edit3.jpg
Ժամանակակից կարգավիճակ` թանգարան
Երկիր` Գերմանիա
Ճարտարապետական ոճ` բարոկկո
Հիմնող` Կուրֆյուրստ Ֆերդինանդ Մարիա
Ճարտարապետ` Ագոստինո Բարելի
Կառուցման
ժամանակաշրջան`
1664-1675 թվականներ

Նիմեֆենբուրգի պալատ (գերմ.՝ Schloss Nymphenburg), գտնվում է Մյունխենի արևմուտքում, Նոյխաուզեն-Նիմֆենբուրգ շրջանում: Կուրֆյուրստ Ֆերդինանդ Մարիայի հրամանով կառուցումը 1664 թվականին սկսել և 1675 թվականին ավարտել է ճարտարապետ Ագոստինո Բարելին: Կառուցումից հետո ամրոցը բազմիցս ընդլայնվել է: Ի սկզբանե պալատը կառուցվել էր բարոկկո ոճով:

Պալատի ներսում հետաքրքրություն են ներկայացնում.

  • ռոկոկո ոճի Մեծ դահլիճը՝ զարդարված Ցիմերմանի որմնանկարներով,
  • հանրահայտ Գեղեցկուհիների պատկերասրահը՝ Շտիլերի աշխատանքներ եվրոպացի 36 ամենագեղեցիկ կանանց դիմանկարներով,
  • Լաքապատ աշխատասենյակը՝ սև և կարմիր լաքապատ չինական տախտակադրվագներով:

Նիմֆերբուրգի պալատական զբոսայգին պալատի հետ ձևավորում է մի ամբողջություն և որպես Եվրոպայի խոշորագույն թագավորական պալատ դեպի իրեն գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:

Բլյուտենբուրգ ամրոցի հետ պալատը միանում է ուղիղ տեսանելության շերտով՝ ապահովելով նրանց միջև տեսողական կապ: 20-րդ դարի կեսերից այն ծածկվել է ծառերով, սակայն նախատեսվում է վերականգնում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիմֆերբուրգի պալատի համայնապատկեր
Նիմֆերբուրգի պալատի համայնապատկեր


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]