Նիկոս Վետուլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոս Վետուլաս
Ծնվել էփետրվարի 6, 1974(1974-02-06) (50 տարեկան)
ԾննդավայրՊատրաս
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ

Նիկոլաս «Նիկոս» Վետուլաս (Greek: Νικόλαος "Νίκος" Βετούλας, փետրվարի 6, 1974(1974-02-06), Պատրաս ), հանգստի անցած հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել որպես խաղարկող, ունի 1.93 մ․ հասակ։

Պրոֆեսիոնալ խաղային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ խաղային կարիերայում Վետուլասը խաղացել է Հունաստանի բարձրագույն լիգայում՝ «Ապոլոն Պատրաս», «ՊԱՈԿ», «Մերձավոր Արևելք», «Իոնիկոս Ն.Ֆ.», «Արիս» և «ԱԷԿ Աթենք» թիմերի կազմում։ 2004 թվականին «Արիսի» հետ նվաճել է Հունաստանի գավաթը։

Մասնակցել է նաև Իտալիայի լիգային «Ուդին» թիմի կազմում, և Իսպանիայի ACB լիգային՝ «Մուրսիա ԲԱ» թրմի կազմում։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Հունաստանի ազգային հավաքականի կրտսեր թիմի անդամ մասնակցել է 1996 թվականի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը[1]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան սկսել է «Արիսի» հետ 2008 թվականին որպես գլխավոր մարզիչ Անդրեա Մազզոնի օգնական։ 2010-2015 թվականներին եղել է «Ապոլլոն Պատրաս» թիմի մարզիչը, որտեղ նրան հաջողվել է հասնել առաջխաղացման բարձրագույն մակարդակի հունական բասկետբոլի լիգայում։

2016 թվականի մայիսի 28 թվականին Վետուլասը նշանակվել է շվեյցարական բասկետբոլի լիգայի ակումբի գլխավոր մարզիչ և ստորագրել երկամյա պայմանագիր[2] ։

2016 թվականի հուլիսի 6-ին հեռացել է շվեյցարական ակումբից, որպեսզի զբաղեցնի հունական «Պրոմիտեաս Պատրաս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[3] ։ 2017 թվականի հունվարի 30-ին նշանակվել է հունական «Rethymno Cretan Kings B.C.» թիմի գլխավոր մարզիչ[4]։

2018 թվականի հունիսի 25-ին նշանակվել է «Kolossos Rodou B.C.» թիմի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kolossos Rhodes named Nikos Vetoulas head coach». 2018 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  2. Massagno name Nikos Vetoulas head coach.
  3. Nikos Vetoulas is Promitheas new coach.
  4. «Nikos Vetoulas is the new coach of Cretan Kings». 2017 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]