Նիկոլ Շմիդհոֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլ Շմիդհոֆեր
2017 Audi FIS Ski Weltcup Garmisch-Partenkirchen Damen - Nicole Schmidhofer - by 2eight - 8SC9968.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`լեռնադահուկորդ
Երկիր`Flag of Austria.svg Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ`մարտի 15, 1989(1989-03-15) (30 տարեկան)
Ծննդավայր`Ֆրիզախ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա

Նիկոլ Շմիդհոֆեր (գերմ.՝ Nicole Schmidhofer, մարտի 15, 1989(1989-03-15), Ֆրիզախ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա), ավստրիացի դահուկորդ, որը մասնագիտացված է արագընթաց մրցումներում: Աշխարհի սուպերլիգայի չեմպիոն է: 

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցումներին սկսել է մասնակցել 2005 թ.: 2007 թվականին դարձել է հաղթող աշխարհի առաջնությունում: Այնտեղ նա նվաճել է ոսկե մեդալ սուպերլիգայում և հսկա ոլորավայրէջքում, զբաղեցրել  է  երկրորդ  հորիզոնականը համակցությունում և երրորդը՝ արագընթաց  վայրէջքում: Առաջնության ավարտից մի  քանի  օր  հետո  տեղի է ունեցել աշխարհի Գավաթի  խաղարկությունը՝ շվեյցարական Լեցերհայդում, որտեղ անմիջապես ստացել է գավաթային միավորներ, ցույց տալով 14 միավոր սուպերլիգայում և 18՝ հսկա ոլորավայրէջքում:

2008 թվականին Շմիդհոֆերի առաջնությանը մեդալ չի նվաճել (լավագույն տեղը  9-րդն  է  սուպերլիգայում), իսկ 2009 թվականին նույն մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել արագընթաց  վայրէջքում:

2010 թվականին ավստրիացին մտել  է Ավստրիայի  օլիմպիական հավաքականի  կազմի  մեջ՝  մասնակցելու Վանկուվերի  խաղերին:  Այնտեղ նա մասնակցել է միայն սուպերլիգային, որտեղ չկարողացավ հասնել ավարտական  գծին:

2013 թվականի հունվարին Շմիդհոֆերի ողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ հայտնվել է   աշխարհի Գավաթի  փուլում՝ դառնալով երկրորդը սուպերլիգայում Կորտինա դ’Ամպեցոյում:  Այն թույլ է տալիս մտնել նրան  աշխարհի առաջնության  Ավստրիայի  կազմի  մեջ, որտեղ նա գրավեց 11-րդ տեղը: 2015 թվականի աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ում զբաղեցրել  է  առաջին  տեղն արագընթաց  վայրէջք  մրցաձևում  և  ստացել  է  ոսկե  մեդալ:

"Աշխարհի 2017 թվականի  առաջնությունում Շվեյցարիայում,  Շմիդհոֆերը  բարձր  մակարդակում  չունենալով  հաղթանակներ, բավական անսպասելիորեն հաղթել է ոսկե մեդալը՝ սուպերլիգայում  0.33  վայրկյանով  առաջ  անցնելով Լիխտենշտեյնի  դահուկորդ Թինա Վայրատերից:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]