Նիկոլա Ժեստեն
| Նիկոլա Ժեստեն | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | կանոեի թիավար |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 14, 2000[1] (25 տարեկան) |
| Ծննդավայր | Tréméven[1] |
Նիկոլա Ժեստեն (ֆր.՝ Nicolas Gestin, մարտի 14, 2000[1], Tréméven[1]), ֆրանսիացի մարզիկ, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն C-1 սլալոմում[2];
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեստենը թիավարությամբ զբաղվել սկսել է Canoë Kayak Club Quimperlé տեղական ակումբում։ Իր առաջին պատանեկան թիմում այտնվել է 2016 թվականին՝ Կրակովում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցնելով 5-րդ տեղը անձնական հաշվարկում, ինչպես նաև բրոնզե մեդալ նվաճելով C1 թիմային մրցումներում[3]։ Նիկոլան ստացել է 1000 եվրո Quimperlé միությունից՝ միջազգային ուղևորությունների համար[4]։ 2016 թվականի օգոստոսին վնասել է ուսը, ինչի պատճառով բաց է թողել 2016 թվականի Եվրոպայի պատանեկան մրցումները և 2017 թվականի թիմի մասնակիցների ընտրությունը[5]։ Ժեստենի համար բեկումնային է դարձել նրա վերջին պատանեկան մրցաշրջանը, որտեղ նա նվաճել է չորս մեդալ և դուրս եկել աշխարհի գավաթի խաղարկության երկու եզրափակիչ: 2018 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա նվաճել է արծաթե մեդալ C1 կատեգորիայում և C1 թիմում, այնուհետև ոսկի C1 թիմում և անհատական բրոնզե մեդալ Իվրեայում կայացած 2018 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում[6]։
Մեծահասակների մակարդակում Նիկոլայի առաջին մրցարշավները 2018 թվականի մրցաշրջանի աշխարհի վերջին երկու գավաթներն էին, որտեղ նա հայտնվել է երկու եզրափակիչներում՝ համապատասխանաբար Տացենում և Լա Սեուում զբաղեցնելով 8-րդ և 10-րդ տեղերը: 2020 թվականի Տացենում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում նա նվաճել է արծաթե մեդալ։ Մինչև 2021 թվականը Ժեստենը մարզել է 1993 և 1995 թվականների աշխարհի փոխչեմպիոն Անն Բոյկսելը, իսկ դրանից հետո՝ Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Առնո Բրոնյարը[7]։ Նիկոլա Ժեստենը մասնակցել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ֆրանսիական ընտրական փորձություններին՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը[8]։ 2021 թվականին Իվրեայում կայացած Եվրոպայի առաջնությունում ժյուստենը զբաղեցրել է 5-րդ տեղը[6]։
Աշխարհի առաջնություններում նվաճել է երեք մեդալ՝ երկու ոսկե (թիմ C1, 2021[9], 2023) և մեկ արծաթե (C1, 2023):
2021 թվականի աշխարհի առաջնությունում նա C1 կատեգորիայում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[10]։
2022 թվականին Ժեստենը հաղթել է C1 դասի աշխարհի գավաթի ընդհանուր մրցաշարում։
2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել C1 կարգում[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://olympics.com/en/paris-2024/athlete/nicolas-gestin_1880479
- ↑ «Nicolas Gestin survole la finale du canoë slalom et décroche une quatrième médaille d'or à la France aux JO 2024». L’Equipe. Վերցված է 2024 թ․ հուլիսի 29-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «À 16 ans, Nicolas pagaie en équipe de France [At 16, Nicolas paddles in the French team]». Ouest France (ֆրանսերեն). 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «1 000 € pour les espoirs sportifs [€1,000 for sporting hopefuls]». Ouest France (ֆրանսերեն). 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Une année entre parenthèses pour Nicolas Gestin [A year in parentheses for Nicolas Gestin]». Ouest France (ֆրանսերեն). 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «Nicolas GESTIN (FRA)». CanoeSlalom.net. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Antoine, Yannick (2021 թ․ մայիսի 11). «Vosges : Arnaud, le cadet des frères Brogniart, est assuré d'aller aux Jeux de Tokyo [Vosges: Arnaud, the youngest of the Brogniart brothers, is guaranteed to go to the Tokyo Games]». Vosges matin (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Canoë : Nicolas Gestin 6e des sélections olympiques [Canoeing: Nicolas Gestin 6th in the Olympic selection]». Le Telegramme (ֆրանսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Men's Canoe Team – Final Results List (Bratislava 2021» (PDF). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Men's Canoe – Final Results List (Bratislava 2021)» (PDF). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Men's Canoe Single Final Results». Paris 2024 Olympics. 2024 թ․ հուլիսի 29. Վերցված է 2024 թ․ հուլիսի 29-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ժեստեն» հոդվածին։ |
| ||||||||||