Նիկոլայ Ռիբակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ռիբակով
Рыбаков Н. Х. 1811-1876.jpg
Ծնվել էմայիսի 7 (19), 1811
ԾննդավայրԿուրսկ, Ռուսական կայսրություն
Մահացել է1876
Մահվան վայրՏամբով, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունդերասան
ԱմուսինQ47423583?
ԵրեխաներKonstantin Rybakov
Nikolay Rybakov Վիքիպահեստում

Ռիբակով Նիկոլայ Խիսանֆովիչ (մայիսի 7 (19), 1811, Կուրսկ, Ռուսական կայսրություն - 1876, Տամբով, Ռուսական կայսրություն), ռուս դերասան, ռուսական գավառական թատրոնի բարեփոխողներից։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1826 թվականին, Կուրսկի թատրոնում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1833-1841 թվականներին աշխատել է Լ․ Յու․ Մլոտկովսկու թատերախմբում, ապա Ռուսաստանի հարավի, Պովոլժիեի և այլ թատրոններում։ Ռիբակովի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Պ․ Ս․ Մոչալովը, Մ․ Ս․ Շչեպկինը։

Ռիբակովն ավելի շատ խաղացել է մելոդրամներում։ Վաղ դերերից լավագույնը Համլետն է (Շեքսպիրի «Համլետ»)։ Հետագայում հանդես է եկել հիմնականում ռուսական խաղացանկով։ Եղել է Նեսչաստլիվցևի (Ա․ Օստրովսկու «Անտառ») դերի փառաբանված կատարողը։ Այլ դերերից են՝ Կուրոսլեպով (Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ»), Սկոտինին (Ֆոնվիզինի «Տհասը»), Սկոլոզուբ (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Ռիբակովը հետևողականորեն արտահայտել է դեմոկրատական միտումները ռուսական թատրոնում։

Եղել է Պ․ Մ․ Սադովսկու, Ա․ Ե․ Մարտինովի, Պ․ Վ․ Վասիլևի և այլ նշանավոր դերասանների համախոհը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png