Նիկոլայ Պրոկուդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'Նիկոլայ Նիկոլայի Պրոկուդին
ռուս.՝ Прокудин Николай Николаевич
Ծնվել էօգոստոսի 7, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրLeninsk-Kuznetsky, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, մանկագիր
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Ուշագրավ աշխատանքներ«Յուլյաշկա Պոտերյաշկայի շուրջերկրյա ճանապարհորդությունը» (ռուս.՝ "Кругосветное путешествие Юляшки Потеряшки")
«Վերադառնալ ողջ» (ռուս.՝ "Вернуться живым")
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան
Մաքսիմ Գորկու անվան գրական մրցանակ (2004)
«Спасибо тебе, солдат» փառատոնի մրցանակ
Կոզմա Պրուտկովի անվան միջազգային գրական փառատոնի մրցանակ
ԶավակներՅուլյա Պրոկուդինա
Եկատերինա Պրոկուդինա

Նիկոլայ Նիկոլայի Պրոկուդին (ռուս.՝ Прокудин Николай Николаевич, ծնվ.՝ 7 օգոստոսի, 1961, Լենինսկ-Կուզնեցկի, Կեմերովոյի մարզ), ռուս գրող, մանկագիր։ Սանկտ Պետերբուրգի Գրողների միության ու Ռուս գրողների միության անդամ։ Հեղինակ է 13 գրքերի, որոնցից են՝ «Յուլյաշկա Պոտերյաշկայի շուրջերկրյա ճանապարհորդությունը» (ռուս.՝ "Кругосветное путешествие Юляшки Потеряшки") և «Վերադառնալ ողջ» (ռուս.՝ "Вернуться живым"

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Պրոկուդինը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 7-ին Լենինսկ-Կուզնեցկի քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Դնեպրոդերժինսկի միջնակարգ դպրոցը։ Մեկ տարի անց զորակոչվել է բանակ, ապա ընդունվել Սվերդլովսկի ռազմաքաղաքական տանկա-հրետանային բարձրագույն ուսումնարանը, որտեղ սովորել է 1980 թվականից մինչ 1984 թվականը։ Ուսումն ավարտելուց հետո ծառայել է Թուրքմենստանի ռազմական շրջանում։

Աֆղանական պատերազմի (1979—1989) ժամանակ՝ 1985—1987 թվականներին, մասնակցել է մարտական գործողությունների, պարգևատրվել է Կարմիր Աստղի երկու շքանշաններով, մեդալներով։ Ներկայում Պաշտօանության նախարարության թոշակառու է, պահեստի մայոր։

Ռուս գրողների միության ու Սանկտ Պետերբուրգի գրողների միության անդամ է (2004 թվականի մայիս), եղել է արձակի բաժնի վարիչ (2008-12), 2012 թվականից ռազմահայրենասիրական, արկածային ու դետեկտիվ գրականության բաժնի վարիչն է։ Սանկտ Պետերբուրգի գրողների միության նախագահի տեղակալն է, ինչպես նաև Ռուսալեզու գրողների միջազգային ֆեդերացիայի գրական քարտուղարը։

Արժանացել է Մաքսիմ Գորկու անվան գրական մրցանակի (2004, «Տարաս Բուլբա» անվանակարգում «Աշխատիր ողջ վերադառնալ» (ռուս.՝ «Постарайся вернуться живым…») եռագրության համար)[1], «Спасибо тебе, солдат» փառատոնի դափնեկիր է, ինչպես նաև Կոզմա Պրուտկովի անվան միջազգային գրական փառատոնի մրցանակակիր (2013)։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Романтик. СПб., 2002 (2004)
  • Звездопад. СПб., 2003 (2004)
  • Конвейер смерти. СПб., 2004
  • Гусарские страсти. СПб., 2005
  • Остров амазонок. (Ամազոնուհիների կղզին) СПб., 2006
  • Пиратские войны. (Ծովահենական պատերազմներ) СПб., 2006
  • Сокровища флибустьеров. СПб., 2007
  • Рейдовый батальон. М., 2006
  • Район десантирования. М., 2007 (2009)
  • Потеряшка находит друзей. (Պոտերյաշկան ընկերներ է գտնում) СПб., 2008
  • Потеряшкино счастье. СПб., 2009
  • Растревоженное лихо. СПб., 2010
  • Потеряшка идет в школу. (Պոտերյաշկան գնում է դպրոց) СПб., 2011
  • Вернуться живым. СПб., 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Премии».