Նիկոլայ Նիկիֆորով
Նիկոլայ Նիկիֆորով Николай Анатольевич Никифоров | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2012 թվականի մայիսի 21 | |||
Նախորդող | Իգոր Շչյոգոլև | ||
| |||
2010 թվականի ապրիլ - 2012 թվականի մայիս | |||
Հաջորդող | Ռոման Շայհուտնիդով | ||
Կրթություն՝ | Կազանի Դաշնային համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից | ||
Ծննդյան օր | հունիսի 24, 1982 (41 տարեկան) կամ հունիսի 22, 1982 (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ | |||
Նիկոլայ Նիկիֆորով (ռուս.՝ Николай Анатольевич Никифоров, հունիսի 24, 1982 կամ հունիսի 22, 1982, Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար (2012 թվականի մայիսի 21-ից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Անատոլիի Նիկիֆորովը ծնվել է 1982 թվականի հունիսի 24-ին Կազանում։
1999 թվականին ոսկե մեդալով ավարտել է Կազանի թիվ 139 դպրոցը։ 1998 թվականին, երբ դեռ սովորում էր դպրոցում, լրացուցիչ կրթության համար հաշվառվել է որպես մանկավարժ[1]։
1999-2004 թվականներին սովորել է Կազանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, աշխատել է Նիկոլայ Չեբոտարյովի անվան մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես լաբորանտ (e-kazan.ru)[2]։
2001-2005 թվականներին եղել է նաև «Կազանի Պորտալ» ընկերության տնօրենի տեղակալ։ 2004 թվականին ավարտել է Կազանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը[3]։
2004-2006 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող Նիկոլայ Չեբոտարյովի անվան մաթեմատիկայի և մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտում, և, համատեղության կարգով, 2004-2005 թվականներին՝ «Ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ[3]։
2005 թվականի օգոստոսին դարձել է Թաթարստանի վարչապետի խորհրդական՝ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով[4], Թաթարստանի Հանրապետության կառավարության էլեկտրոնային նախագծի իրականացման վերաբերյալ աշխատանքային խմբի անդամ։
2006-2010 թվականներին եղել է Թաթարստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն[5]։
Զբաղվել է Թաթարստանի պետական և համայնքային ծառայությունների ինտերնետ-պորտալի ներդրմամբ։ Մտել է Թաթարստանի Անվտանգության Խորհրդի կազմի, Թաթարստանի հակաահաբեկչական հանձնաժողովի, Թաթարստանի արտակարգ իրավիճակների և հրդեհային անվտանգության ապահովման կանխարգելման և վերացման հանձնաժողովի, Հանրապետական Խորհրդի տեղեկատվայնացման մեջ։ Այդ պաշտոններում իր գործունեության համար պարգևատրվել է։
2009 թվականին ընդգրկվել է Ռուսաստանի նախագահի կադրային ռեզերվի առաջին հարյուրնյակի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Никифоров, Николай — Министр связи и массовых коммуникаций РФ //>Lenta.ru
- ↑ Николай Никифоров // Коммерсантъ. — 2012. — 21 мая.
- ↑ 3,0 3,1 Ольга Кондрева. Никифоров переезжает в Москву // Российская газета. — 2012. — 21 мая.
- ↑ Постановление КМ РТ от 4 августа 2005 года № 390 «Об утверждении состава и численности коллегии Министерства информатизации и связи Республики Татарстан» // Сборник постановлений и распоряжений Кабинета Министров Республики Татарстан и нормативных актов республиканских органов исполнительной власти. — 2005. — № 30. — Ст. 0724.
- ↑ Распоряжение КМ РТ от 12 августа 2005 года № 1242-р «О мерах по реализации комплексного проекта „Электронное Правительство Республики Татарстан“» // Сборник постановлений и распоряжений Кабинета Министров Республики Татарстан и нормативных актов республиканских органов исполнительной власти. — 2005. — № 31—32. — Ст. 0755.