Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձան (Մոսկվա)
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°42′01″ հս․ լ. 37°34′46″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2007 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Ալեքսանդր Ռուկավիշնիկով |
Ներկա վիճակը | Կանգուն |
Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Кристофари), Ռուսաստանի խնայողական բանկի առաջին ավանդատու Նիկոլայ Անտոնովիչ Կրիստոֆարիի հուշարձանը, որը տեղադրված է Մոսկվայի Ակադեմիական շրջանի Վավիլովի փողոցում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Անտոնովիչ Կրիստոֆարին, ամեն ինչից զատ, հայտնի է նաև նրանով, որ 1842 թվականի մարտի 13-ին դարձել է կառավարական առաջին խնայողական դրամարկի խնայողական թիվ 1 գրքույկի սեփականատեր՝ իր հաշվին ներդնելով տասը ռուբլի։ Այս նշանակալի իրադարձությունը նշվել է 165 տարի անց՝ 2007 թվականին, Նիկոլայ Կրիստոֆարիի հուշարձանի ստեղծումով։ Քանդակը տեղադրված է Ակադեմիական շրջանի Վավիլովի փողոցում՝ Ռուսաստանի խնայբանկի Կենտրոնական գրասենյակ մուտքի մոտ։
Հուշարձանի հեղինակն է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Իուլիանովիչ Ռուկավիշնիկովը։ Երեքմետրանոց արձանը պատկերում է Կրիստոֆարիին ամբողջ հասակով, նրա հագին ֆրակ է, ձախ ձեռքին՝ գլանագլխարկ, իսկ աջ ձեռքով նա հենվում է ձեռնափայտին: Հուշարձանի պատվանդանին փորագրված է.
![]() |
Նիկոլայ Անտոնովիչ Կրիստոֆարի. առաջին խնայողական դրամարկի |
![]() |
Պատվանդանի վրայի քարե ցուցատախտակների վրա պատմվում է Կրիստոֆարիի կենսագրության, առաջին խնայողական գրքույկը բացելու և հուշարձանի պատմության մասին։
Հուշարձանի հանդիսավոր բացմանը, որը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 13-ին, ներկա են եղել Ռուսաստանի խնայբանկի վարչության նախագահ Անդրեյ Կազմինը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանային բանկերի ղեկավարները։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «В Москве открыт памятник первому вкладчику российской сберегательной кассы Н. Кристофари работы А. Рукавишникова»։ 2007-03-13։ Российская Академия художеств։ Վերցված է 2014-07-26
- «Открыт памятник первому вкладчику первой российской сберкассы»։ 2007-03-13։ Сбербанк։ Վերցված է 2014-07-26
- «В Москве открыли памятник первому российскому вкладчику»։ 2007-03-13։ Lenta.ru։ Վերցված է 2014-07-26
- «В Москве открыт памятник первому вкладчику Сбербанка»։ 2007-03-13։ NEWSru.com։ Վերցված է 2014-07-26