Նիկոլայ Կոսենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կոսենկո
Ծնվել էմայիսի 23, 1943(1943-05-23)
Վախճանվել էհուլիսի 22, 1993(1993-07-22) (50 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia (1991–1993).svg Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1977)
Ժանրերարձակ
ԱնդամակցությունՌուս գրողների միություն

Նիկոլայ Վասիլևիչ Կոսենկո (ռուս.՝ Николай Васильевич Косенко, մայիսի 23, 1943(1943-05-23) - հուլիսի 22, 1993(1993-07-22), Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, Ռուս գրողների միության անդամ (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Վասիլևիչ Կոսենկոն ծնվել է 1943 թվականի մայիսի 23-ին Վորոնեժի մարզի Ռոսսոշանսկի շրջանի Կրինիչնոե գյուղում։ Ապագա գրողի մանկությունը անցել է Կրինիչնոե գյուղում, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ 1961 թվականին մեկնում է Դոնի Ռոստով։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում, այնուհետև աշխատել է կռունկավար, բեռնակիր, էլեկտրիկ։ 1977 թվականին ավարտել է Գորկու անվան գրականության ինստիտուտը, աշխատել «Դոն» գրական ամսագրում, իսկ 1992 թվականից աշխատել է «Գյուղացի» գրական թերթում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն. Կոսենկոյի առաջին «Հազվագյուտ աստղեր» հրատարակվել է 1982 թվականին։ Հաջորդ «Բարի մարդկանց միջավայրում» գրքում գրողը նկարագրում է իրեն մանկությունից հայտնի գյուղացիների կյանքը։ Նրա կողմից գրվել է «Արձակուրդները Ապիմոնդիում » վիպակը քաղաքացի երեխաների մասին, որոնք անցկացնում են իրենց ամառային արձակուրդները գյուղում։ 1991 թվականին Կոսենկոն, որպես արձակագիր, ընդունվում է Ռուս գրողների միություն։

Նիկոլայ Վասիլևիչ Կոսենկոն մահացել է 1993 թվականի հուլիսի 22-ին, թաղված է ռոստովյան Հյուսիսային գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Редкие звезды. Повесть, рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1982.
  • Среди добрых людей. Повести и рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1987.
  • Косенко, Н. Каникулы в Апимондии: три урока природы / Н. В. Косенко; худож. Н. Я. Бойко.- Ростов н/Д: Ростовское книжное изд-во, 1988. – 176 с.: ил. (Рассказы о профессии)
  • Холодное пламя заката. Повести и рассказы. М.: Современник, 1989.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мирошниченко, М. На виду у села / М.Мирошниченко // Шолоховское притяжение. – Ростов н/Д, 1991. – С.205-207.
  • Егоров, Н. Другая жизнь / Н.Егоров // Приазовский край. – 1993. – 28 окт.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]