Նիկոլայ Բրանդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բրանդտ
ռուս.՝ Николай Николаевич Брандт
Ծնվել էդեկտեմբերի 26, 1917(1917-12-26)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էմարտի 20, 1975(1975-03-20) (57 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Նիկոլայ Նիկոլաևիչ Բրանդտ (ռուս.՝ Николай Николаевич Брандт, դեկտեմբերի 26, 1917(1917-12-26), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - մարտի 20, 1975(1975-03-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Բրանդտը ծնվել է 1917 թվականի դեկտեմբերի 26-ին Պետրոգրադում։ 1935-1939 թվականներին սովորել է Լենինգրադի Գեղարվեստամանկավարժական տեխնիկումում Ա. Ա. Գրոմովի մոտ։ 1939 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը։ 1941 թվականի հուլիսին զորակոչվել է Կարմիր բանակ։ Լենինգրադի ճակատում կռվել է որպես ՌԳԿ հակատանկային հրետանային գնդի 4-րդ հակատանկային դասակի հրամանատարը։ 1942 թվականի փետրվարին զորացրվել է հիվանդության պատճառով և մեկնել է Սամարղանդ, որտեղ Լենինգրադից տարհանվել էր ինստիտուտը և որտեղ Ն. Բրանդտը շարունակել է ուսումը։ 1942 թվականի սեպտեմբերից և մինչև պատերազմի ավարտը Բրանդտը կրկին ծառայել է Կարմիր բանակում։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով[2]։

Զորացրվելուց հետո վերադարձել է ինստիտուտ, սովորել է Ա. Դեբլերի և Մ. Բոբիշովի մոտ։ 1948 թվականին ավարտել է Ի․ Ռեպինի անվան ԼԳՔՃԻ-ը թատերական-դեկորատիվ գեղանկարչության արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի կոչման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է Ն․ Վիրտի ստեղծագործության հիման վրա «Երկիր» ներկայացման ձևավորումը[3]։ Հետագայում աշխատել է հաստոցային, առավելապես բնանկարի, նատյուրմորտի, դիմանկարի ժանրում։ Նույն թվականին դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։

1950-ականների սկզբից մշտապես մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Տաղանդավոր կոլորիստ է։ Բազմիցս աշխատել է Վոլխովում՝ Լենինգրադի նկարիչների միության ստեղծագործական տանը Հին Լադոգայում, Պսկովում, Ակադեմիական ամառանոցում։ Անհատական ցուցահանդեսն անցկացվել է Լենինգրադում 1982 թվականին ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության սրահներում։ Ն. Բրանդտի ստեղծած ստեղծագործությունների թվում են՝ «Նավակներ», «Աշուն»[4] (երկուսն էլ 1956), «Ծածկապատշգամբում»[5] (1957), «Գիշերային», «Ծաղիկներ։ Նատյուրմորտ»[6] (երկուսն է 1958), «Կովկասի մեղեդիներ (Մ. Յու. Լերմոնտով)»[7] (1959), «Ամառային առավոտ»[8] (1960), «Рождённый семилеткой»[9] (1961), «Բանվոր»[10], «Ծաղիկներ և մրգեր»[11] (երկուսն էլ 1964), «Վոլխով։ Սբ. Գեորգիի եկեղեցի», «Курган», «Վերջին ձյունը»[12] (все 1965), «Рябина»[11] (1969), «Иван-чай», «Հուլիս»[13] (երկուսն էլ 1970), «Ծիծեռնակներ»[14], «Նավակներ»[15], «Տոնական սեղան»[16], «Յասաման» (все 1972), «На пашне»[11] (1974) և այլն։

Մահացել է 1975 թվականի մարտի 20-ին Լենինգրադում կյանքի 58-րդ տարում սրտի ծանր հիվանդությունից։ Թաղվել է Հարավային գերեզմանատանը։

Նիկոլայ Բրանդտի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1972. - с.8.
  2. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.210. Л.6.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.59.
  4. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.7
  5. 1917 - 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Ленинградский художник, 1958. - с.10.
  6. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1959. - с.7.
  7. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. - М: Советский художник, 1960. - с.18.
  8. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.10.
  9. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.11.
  10. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.12.
  11. 11,0 11,1 11,2 Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.12.
  12. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. - с.9.
  13. Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1972. - с.7.
  14. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.15.
  15. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — с.10.
  16. Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.7.

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.210.
  • Земская М. За правду жизни и большую мысль. К итогам осенней выставки ленинградских художников. // Смена, 1954, 18 декабря.
  • Серебряный И. Молодые живописцы // Ленинградский альманах. Кн. 9. Л., Лениздат, 1954. С.338-342.
  • Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. - М: Советский художник, 1960. - с.18.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. - Л: Художник РСФСР, 1972. - с.7.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2.. — М: Искусство, 1972. С. 61.
  • Каталог Осенней выставки произведений ленинградских художников 1971 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.5.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. - Л: Художник РСФСР, 1972. - с.8.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. - Л: Художник РСФСР, 1973. - с.7.
  • Весенняя выставка произведений ленинградских художников. Каталог. - Л: Художник РСФСР, 1974. - с.6.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.15.
  • Брандт Николай Николаевич. Выставка произведений. Каталог. - Л: Художник РСФСР, 1982.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.24, 390, 393, 397, 398, 401, 404, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.59.
  • Иванов, С. В. Брандт Николай Николаевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.140-142.