Նիկոլայ Բուսլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բուսլենկո
Ծնվել էփետրվարի 4, 1938(1938-02-04) (86 տարեկան)
ԾննդավայրՏոլստի Լուգ, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն

Նիկոլայ Իվանովիչ Բուսլենկո (ռուս.՝ Николай Иванович Бусленко, փետրվարի 4, 1938(1938-02-04), Տոլստի Լուգ, Ռուսաստան), ռուս արձակագիր, բանաստեղծ։ Ռուսաստանի գրողների միության անդամ 2006 թվականից, Ռուսաստանի լրագրողների միության անդամ[1]։ Պոեզիայի մարզային մրցույթի Գրան պրիի հաղթող (2009)։ Արժանացել է պետական և հասարակական պարգևների։ Ապրում և աշխատում է Դոնի Ռոստովում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Իվանովիչ Բուսլենկոն ծնվել է 1938 թվականի փետրվարի 4-ին, Ռուսաստանի Կուրսկի մարզի Տոլստի Լուգ գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Բալթյան նավատորմում որպես կապավոր։ Սկսել է տպագրվել «Ստրաժ Բալտիկի» թերթում 1959 թվականից։ 1965 թվականին ավարտել է Կալինինգրադի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը, որից հետո աշխատել է կոմերիտմիությունում, եղել է «Կալինինգրադսկի կոմսոմոլեց» մարզային թերթի խմբագրի տեղակալը։ 1975 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Պաշտպանել է թեզ լրագրության սոցիոլոգիայի թեմայով։ Այդ ժամանակվանից լրագրություն է դասավանդում Ռոստովի բուհերում։

Ն. Ի. Բուսլենկոն բանասիրական գիտությունների թեկնածու է, իրավաբանական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր[1], Լ. Ն. Տոլստոյի անվան Չեչենական պետական համալսարանի պրոֆեսոր։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ է։ Պարգևատրվել է Ռուսաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակով` «Մասնագիտական հանրության առջև ծառայությունների համար» պատվավոր նշանով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակախոսական առանձին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Донской след Меркурия: историко-экономические очерки становления и развития экономики на Дону. – Ростов н/Д.: Деловой двор, 1996.
  • Сотворение хлеба. – Ростов н/Д.: Книга, 1999.
  • Моих глаголов атакующая рать…» – Ростов н/Д.: Книга, 2005.
  • Земля Донская: немецкий след. – Ростов н/Д.: Книга, 2008.
  • Волго-Дон: слиянье вод. – Ростов н/Д, Книга, 2011.
Արձակի առանձին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Красный ангел в пасмурном небе. Роман. – Ростов-на-Дону.: Гефест, 1998.
  • От зари до зари. Повесть. Рассказы. Стихи. – Ростов н/Д.: Терра, 2000.
  • Радость скорбящих. Повесть. Рассказы. – Ростов н/Д.: Придонье, 2003.
  • За солью. Стихи. Рассказы. – Ростов н/Д.: Терра, 2006.
  • Возвращённые миражи. Океанский дневник. Повесть. – Ростов н/Д.: Росиздат, 2007.
  • Балтийские повести. – Ростов н/Д.: Книга, 2009.
Չափածոյի առանձին գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Семикнижие. Избранная поэзия. – Ростов н/Д.: цветная печать, 2002.
  • Гроздь рябины. Лирика. – Ростов н/Д.: Батайское книжное изд-во, 2004.
  • Аритмия. Лирика. – Ростов н/Д.: ЗАО «Книга», 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Николай Иванович Бусленко(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]