Նիկիֆորոս Մոսխոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկիֆորոս Մոսխոպուլոս (հունարեն՝ Νικηφόρος Μοσχόπουλος, 1871 - 1964), հույն պատմաբան, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է Ֆրանսիայում։ Կոստանդնուպոլսում եղել է հունական թերթերի խմբագիր։

1922-ին արտաքսվել է Թուրքիայից և հաստատվել Հունաստանում։ Աշխատել է Հունաստանի արտգործնախարարությունում, ապա զբաղվել դասավանդությամբ։

Թուրքիայի պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Մի շարք գործերում («Թուրքերն ըստ իրենց պատմության», 1920, ֆրանս., «Հայկական հարցը։ Ներդրում դիվանագիտության պատմության մեջ», 1921) քննարկել է Հայկական հարցը, հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։