Նիկարագուացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիկարագուացիներ, ժողովուրդ։ Կազմում են Նիկարագուայի Հանրապետության բնակչության մոտ 85% –ը։ Թիվը՝ մոտ 7 մլն (2007)։ Լեզուն իսպաներենն է։ Գլխավորապես կաթոլիկներ են, մասամբ՝ բողոքականներ։

Նիկարագուացիները հիմնականում մետիսներ են (XVI–XX դդ․ իսպանական վերաբնակիչների սերունդները՝ խառնված բնիկ հնդկացիների և նեգրերի հետ), ինչպես նաև կրեոլներ ու ԱՄՆ–ից և եվրոպական երկրներից գաղթածների հետնորդներ։ Մեծ մասը բնակվում է երկրի Խաղաղօվկիանոսյան ափին։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, աշխատում բամբակի, սուրճի, բանանի ցանքատարածություններում, մասամբ՝ արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 293