Նիլս Ուլաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիլս Ուլաֆ
Տեսակառանձնյակ, մասկոտ և պաշտոն
Սեռարու
Ծնվել է1972
ԾննդավայրEdinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն
 Nils Olav Վիքիպահեստում

Նիլս Ուլաֆ (նորվ.՝ Nils Olav, 1972, Edinburgh Zoo, Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), արքայական պինգվին, բնակվում է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Այս պինգվինը նորվեգական թագավորական գվարդիայի խորհրդանիշն է, ներկայումս կրում է գնդապետ կոչում և 2008 թ. նրան շնորհվել է ասպետի սըր կոչում[1]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Նորվեգիայի թագավորական գվարդիան այցելում է զինվորական երաժշտախմբերի Էդինբուրգյան շքերթին, որտեղ մասնակցում է ցուցադրական ելույթներին[2]։ Շքերթի ժամանակ գվարդիայի լեյտենանտ Նիլս Էգելիենը (նորվ.՝ Nils Egelien) հետաքրքրվում է Էդինբուրգի կենդանաբանական այգու պինգվիններով։ 1972 թվականին, երբ գվարդիան նորից այցելում է Էդինբուրգ, պինգվիններից մեկը «որդեգրվում է»։ Նրան անվանում են Նիլս Ուլաֆ. Նիլս՝ լեյտենանտ Նիլս Էգելիենի և Ուլաֆ՝ Նորվեգիայի Ուլաֆ V թագավորի պատվին։

Նիլս Ուլաֆին տրվում է ենթակապրալի (նորվ.՝ visekorporal) զինվորական կոչում, և նորվեգական գվարդիայի՝ Էդինբուրգ կատարած ամեն այցից հետո պինգվինի կոչումը բարձրացվում է, 1982 թվականին նա դառնում է կապրալ, 1987 թ. սերժանտ, իսկ այդ կոչումը ստանալուց քիչ ժամանակ անց պինգվինը սատկում է։ Նրան փոխարինում է մեկ այլ պիգվին՝ Նիլս Ուլաֆ II։

Նիլս Ուլաֆի բրոնզե քանդակը

1993 թվականին կոչումը բարձրացվում է մինչև գնդային սերժանտ (sergeant major), իսկ 2005 թվականի օգոստոսի 18-ին Նիլս Ուլաֆին շնորհվում է գնդապետի կոչում (Colonel-in-Chief)[3]։ Մինչ այդ՝ նույն թվականի օգոստոսի 15-ին նրան շնորհվում է ասպետի կոչում։ Ասպետ շնորհելու կապակցությամբ Էդինբուրգի կենդանաբանական այգում կանգնեցվում է նրա բրոնզե արձանը, նման արձան տեղադրվում է նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ Նորվեգիայի թագավորական գվարդիայի շտաբ-բնակարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Military penguin becomes a 'Sir'». BBC News Website. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  2. «1961 թ. զինվորական երաժշտախմբերի էդինբուրգյան շքերթի ծրագիր». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Էդինբուրգում նորվեգական կոնսուլտանտի կայք». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]