Նիժնի Տագիլի մետաղագործների հուշարձան
![]() Նիժնի Տագիլի մետաղագործների հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 57°54′09″ հս․ լ. 59°56′50″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Նիժնի Տագիլ |
Կառուցվել է | 2010 |
Շինության ձևը | Կոթող |
Կառուցել է | Վլադիմիր Պավլենկո |
Ներկա վիճակը | Կանգուն |
Նիժնի Տագիլի մետաղագործների հուշարձան (ռուս.՝ Памятник металлургам Нижнего Тагила), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Տեղադրվել է Լիսյա լեռան ստորոտին` Լեռնագործարանային տեխնիկայի պատմության գործարան-թանգարանի դիմաց, քաղաքի Լենինյան շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիժնի Տագիլի մետաղագործների հուշարձանի վայրն ընտրվել է ոչ անմիջապես. առաջարկվել են քաղաքի պատմական մասը, մետաղագործական կոմբինատի հարևանությամբ գտնվող վայրը և նույնիսկ Կայարանամերձ հրապարակը, որտեղ մինչ օրս պահպանվել է պատվանդանը։ Բայց ի վերջո ընտրվել է Լիսյա լեռան ստորոտին գտնվող տեղամասը` Դեմիդովյան գործարանի արտադրական շինությունների դիմաց։ Հուշարձանի հիմնադրումը հարմարեցված է եղել Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատի (ՆՏՄԿ) 70-ամյակին և տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին։
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Նիժնի Տագիլի ղեկավար Վալենտինա Իսաևան, «Եվրազ» ընկերության փոխնախագահ Դմիտրի Սոտնիկովը, ՆՏՄԿ ԲԲԸ-ի կառավարիչ տնօրեն Ալեքսեյ Կուշնարյովը, ինչպես նաև Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատի աշխատակիցները և քաղաքի հանրության ներկայացուցիչները։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի հեղինակն է նիժնիտագիլցի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Վլադիմիր Պավլենկոն։ Հուշարձանը կազմված է երեք միակտուր մոխրագույն գրանիտից, որոնք տեղադրված են բետոնե պատվանդանի վրա։ Պատվանդանը երեսպատված է խամքարով. հենց այդ քարով է կառուցվել Դեմիդովյան գործարանը։ Երեք միակտուրները մարմնավորում են կապը անցյալի, ներկայի և ապագայի մետաղագործների միջև։ Հուշակոթողի վերևում պարագծով պատկերված են բանվորների պատկերաքանդակները և կրակ, որոնք ձուլված են կռած պղնձից։ Հուշարձանի բարձրությունը 14 մետր է։
Կոթողը շրջապատված է ցանկապատով, նրա ուղղությամբ տանում է լայն սանդուղքը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «В Нижнем Тагиле открыт памятник металлургам»։ Нижний Тагил. Официальный сайт города։ 2010-07-16։ Վերցված է 2015-03-30
- «14-метровый гигант - в подарок металлургам»։ История Нижнего Тагила от основания до наших дней։ Վերցված է 2015-03-30
- «Памятник металлургам на Лисьей горе»։ EkatGid։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2015-03-30
- «Памятник металлургам появился в Нижнем Тагиле рядом с НТМК»։ siapress.ru։ Վերցված է 2015-03-30