Ներքին կոնվերսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքին կոնվերսիա, գրգռված միջուկի՝ ավելի ցածր էներգիայով վիճակի անցման ժամանակ դիտվող երևույթ, երբ անջատվող էներգիան ոչ թե ճառագայթվում է -քվանտի ձևով, այլ անմիջականորեն փոխանցվում է նույն ատոմի էլեկտրոններից մեկին։ Ընդ որում - քվանտի փոխարեն առաքվում է կոնվերսիոն էլեկտրոն։ Էլեկտրոնները կարող են առաքվել ատոմի տարբեր թաղանթներից, ուստի համապատասխանաբար տարբերում են և այլ էլեկտրոններ։ Էլեկտրոնի կինետիկ էներգիան փոքր է -անցման էներգիայից տվյալ թաղանթի կապի էներգիայի չափով։ Ներքին կոնվերսիան միշտ ուղեկցվում է բնութագրական ռենտգենյան ճառագայթումով։ Ներքին կոնվերսիայի հավանականությունը բնութագրվում է ներքին կոնվերսիայի գործակցով, որը հավասար է կոնվերսիոն էլեկտրոնների թվի հարաբերությանը նույն գրգռված մակարդակից միևնույն ժամանակահատվածում առաքված -ճառագայթների թվին․ ։ Եթե միջուկի գրգռման էներգիան մեծ է էլեկտրոնի և պոզիտրոնի հանգստի էներգիաների գումարից (), ապա միջուկի անցումը գրգռված վիճակից ավելի փոքր էներգիա ունեցող վիճակի տեղի է ունենում էլեկտրոն–պոզիտրոն զույգի առաքմամբ։ Այս երևույթը՝ «զույգային» կոնվերսիան, 1934-ին առաջինը փորձով դիտել են Ա․ Ի․ Ալիխանովը, Ա․ Ի․ Ալիխանյանը և Մ․ Ս․ Կոզոդաևը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 265