Jump to content

Ներքին Սասունաշենի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներքին Սասունաշենի ջրամբար
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Արագածոտնի մարզ

Ներքին Սասունաշենի ջրամբար, ջրամբար Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Ներքին Սասնաշեն գյուղի մոտ՝ 1770 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1963 թվականին։ Մակերեսը 0,18 կմ² է, միջին խորությունը՝ 6,5 մ, ջրատարողությունը՝ 1,15 միլիոն մ³, օգտակարը՝ 0,78 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային և անձրևային է։ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը քարալիցքային է, առավելագույն բարձրությունը՝ 20 մ, երկարությունը՝ 150 մ։ Ջրթողքը 0,97 մ³/վ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։