Նեյտրոնային կլանիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեյտրոնային կլանիչներ, նեյտրոնների կլանման մեծ ունակություն ունեցող նյութեր։ Միջուկային ռեակտորում Նեյտրոնային կլանիչները մեծացնում են նեյտրոնների կլանումը և տրոհվող նյութի անհրաժեշտ բեռնավորումը։ Այդ պատճառով, որպես կոնստրուկտիվ նյութեր, դանդաղեցուցիչ և ջերմակիր օգտագործում են կլանման փոքր կտրվածք ունեցող նյութեր։ Այրման ընթացքում որպես տրոհման արգասիքներ առաջանում են նեյտրոնային կլանիչները, որոնցից առավել վնասակար են և ։ Այս բեկորների կուտակումը խիստ իջեցնում է ռեակտորի ռեակտիվությունը, և տեղի է ունենում ռեակտորի թունավորում։ Մյուս կողմից նեյտրոնային կլանիչները օգտագործում են ռեակտորի կառավարման (շղթայական ռեակցիան հաստատուն մակարդակի վրա պահելու, ավելցուկային նեյտրոնները կլանելու, ռեակցիան արագորեն դանդաղեցնելու) համար, որպես այդպիսիք կիրառվում են բոր, կադմիում, հաֆնիում և այլն, երբեմն՝ նաև ջերմակրում լուծված բորաթթու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 222