Jump to content

Նելսոնի նավանորոգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐nationalparksantigua.com
Քարտեզ
Քարտեզ

«Նելսոնի նավանորոգարան» (անգլ.՝ Nelson's Dockyard), խոշոր ազգային պարկ և մշակութային ժառանգության օբյեկտ Անտիգուա և Բարբուդայի Անտիգուա կղզու Անգլիական նավահանգիստ անվանումով հայտնի վայրում[1][2][3]։ Նավանորոգարանը ծառայում է նաև իր բուն նպատակին․ այստեղ նորոգվում են տարատեսակ բազմաթիվ նավեր։ Բացի այդ, նրա մերձակա ջրերում հաճախակի անց են կացվում առագաստանավային սպորտի խոշոր մրցումներ (Antigua Sailing Week, Antigua Charter Yacht Meeting, Հյուսիսային Ամերիկայի միջազգային առաջնություններ․․․)։ 1730-ական թվականներից այստեղ գործել է անգլիական դազմածովային նավանորոգարան։ Անգլիական նավահանգիստը որոշ ժամանակ ծառայել է նաև որպես բրիտանական ռազմածովային նավատորմի բազա և ապահով ապաստարան։ Նավանորոգարանն իր անվանումն ստացել է անգլիացի նշանավոր ծովակալ Հորացիո Նելսոնի պատվին, ով Անգլիական նավահանգստում իր ծառայությունն է անցկացրել 1784-1787 թվականներին (այդ տարիներին եղել է Արևմտահնդկական ընկերության հյուսիսային ստորաբաժանման ավագ սպաներից մեկը և HMS Boreas նավի հրամանատարը)[4]։ Ի դեպ, նամակներից մեկում իր ծառայության այդ վայրը նա բնորոշել է «գարշելի ծակուռ» արտահայտությամբ[5][6]։

Նելսոնի նավանորոգարանը 2016 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[7]։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական նավահանգստի բարեկամների հասարակական ընկերությունը 1951 թվականին ձեռնամուխ է եղել 1889 թվականից լուծարված և տասնամյակերի ընթացքում զգալիորեն վնասված նավանորոգարանի վերականգնման աշխատանքներին, և մեկ տասնամյակ անց այն բացել է իր դռները հանրության առջևT[8]։

Նավանորոգարանի հին կառույցների թվում են երկու հյուրանոցի, թանգարանի, արհեստանոցների, խանութների շենքերը, նավամատույցը[4][8]։

Նավանորոգարանի տարածքից հետիոտնային արշավների արահետներ են ճառագայթաձև ձգվում դեպի շուրջը տարածվող ազգային պարկ[8]։

1982 թվականի մայիսի 9-ին Նելսոնի նավանորոգարանում նկարահանվել է Duran Duran-ի "Waiting for the Nightboat" երաժշտական հոլովակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Nelson's Dockyard National Park». antiguahistory.net. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Nelson's Dockyard». Visit Antigua & Barbuda (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Nelson's Dockyard | Nelson's Dockyard National Park». www.nationalparksantigua.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  4. 4,0 4,1 @NatGeoUK (2016 թ․ մարտի 18). «Antigua & Barbuda: Sands of time». National Geographic (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Nelson's Dockyard: From 'vile hole' to national treasure». BBC News. 2016 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Young Nelson in the Boreas». U.S. Naval Institute (անգլերեն). 2011 թ․ մայիսի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  7. UNESCO World Heritage Centre. «Antigua Naval Dockyard and Related Archaeological Sites». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Nelson's Dockyard Review - Antigua and Barbuda Caribbean - Sights | Fodor's Travel». www.fodors.com.
  9. «Dockyard history». www.paradise-islands.org.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]