Ժոզեֆին Նդագնու
Արտաքին տեսք
(Վերահղված է Նդագնու Ժոզեֆինից)
ֆրանսերեն՝ Joséphine Ndagnou | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1964 |
| Ծննդավայր | Galim, Bamboutos, Արևմտյան շրջան, Կամերուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
| IMDb | ID ID 2015000 |
Ժոզեֆին Նդագնու (1964, Galim, Bamboutos, Արևմտյան շրջան, Կամերուն), կամերունյան կինոռեժիսոր ու հեռուստադերասանուհի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նդագնուն աշխատել է Կամերունի ռադիոհեռուստաընկերությունում որպես ռեժիսոր 15 տարի։ Նկարահանվել է մի քանի հեռուստաֆիլմերում, այդ թվում՝ «Ջաֆեթն ու Ջինեթը» և «Նուդիի աստղը», որոնք նրան հայտնի են դարձրել Թա Զիբի կեղծանվամբ[2]։ 2007 թվականին «Փարիզ կամ ոչինչ» գեղարվեստական ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը և պրոդյուսերն էր, ինչպես նաև գլխավոր դերակատարը։ Ֆիլմը պատմում է մի երիտասարդ փախստականի մասին, որն ստիպված զբաղվում է մարմնավաճառությամբ՝ փորձելով գոյատևել Եվրոպայում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես ռեժիսոր
- Փարիզ կամ ոչինչ (ֆրանսերեն՝ Paris a Tout Prix), գեղարվեստական ֆիլմ, 2007.
- Որպես դերասանուհի
- Վերջին ուղևորությունը, ռեժ․՝ Ժան-Մարի Տենո, կարճամետրաժ ֆիլմ, 1990
- Արյունահոսողները, ռեժ․՝ Ժան-Պիեռ Բեկոլո, գեղարվեստական ֆիլմ, 2005.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tchouaffé, Olivier Jean, 'Women in Film in Cameroon: Thérèse Sita-Bella, Florence Ayisi, Oswalde Lewat and Josephine Ndagnou', Journal of African Cinemas, Vol. 4, No. 2 (October 2012), pp.191-206.
- ↑ Joséphine Ndagnou, africultures.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆին Նդագնու» հոդվածին։ |
| ||||||
