Նաֆաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Նաֆաա
Ծնվել է1917 թ.
ԾննդավայրԹունիս
Մահացել էհոկտեմբերի 17, 2007(2007-10-17) (90 տարեկան)
Մահվան վայրԹունիս, Թունիս
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
ԱզգությունԹունիս թունիսեցի
Կրոնիսլամ
Մասնագիտությունուսուցիչ, քաղաքական գործիչ
ԿուսակցությունԹունիսի կոմունիստական կուսակցություն

Նաֆաա (էն Նաֆաա, ան-Նաֆաա, գրականության մեջ երբեմն՝ էն նաֆաա Մուհամմադ, օգոստոսի 28, 1917(1917-08-28), Jendouba, Թունիս - հոկտեմբերի 17, 2007(2007-10-17), Թունիս, Թունիս), Թունիսի բանվորական և կոմունիստական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ ուսուցիչ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) տարիներին մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1943 թվականից՝ Թունիսի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) անդամ։ 1946 թվականից՝ ԹԿԿ և ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1947 թվականին եղել է ԹԿԿ կենտրոնական օրգան «Աթ Թալիա» («Ավանգարդ») թերթի խմբագիրը։ ԹԿԿ 3-րդ համագումարում (1948) ընտրվել է ԹԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ Թունիսի ժողովրդի ազատագրական շարժմանը նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 211