Նարին ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարին ամրոց
DSC0052 (2) (1600x1200).jpg
Երկիր`Flag of Iran.svg Իրան[1][2]
Ճարտարապետական ոճ`Sasanian architecture?[3]

Նարին ամրոց (պարսկերենում՝ نارین قلعه), Իրանի Մեյբոդ քաղաքում գտնվող կավե ամրոց[4]։ Նման կառույցները եղել են Կենտրոնական Իրանի կառավարության հենարանը։ Այդ ամրոցներից մի քանիսը կառուցվել են Աքեմենյան և Սասանյան հարստության ժամանակ։

Կառույցն ունի 40 մետր բարձրություն։ Չնայած նրան, որ կառուցվել է 2000 տարի առաջ, իր պատերի մեջ մեծ մշակությաին արժեք է պարունակում։ Նարին ամրոցը նման է Սպահանի Ալի Կապուի պալատին, որն առանձնանում է իր բարձր տանիքով։ Շենքում կա նաև ստրգետնյա սենյակ, հնարավոր է նաև սենյակ, որը, սակայն, լցված է բեկորներով։ Համալիրը շրջապատում են չորս աշտարակներ, որոնք կապ են ստեղծում համալիրի ներսում գտնվող բակերի հետ։

Շենքը կառուցվել է 3 հարկով և նախատեսված է եղել հասրակության տարբեր դասերի համար։

Չնայած արտաքին դարպասները քանդվել են, բայց ներքին ամրոցը դեռևս պահպանվում է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. http://skh.journals.miu.ac.ir/article_3593.html
  3. https://www.iranicaonline.org/articles/meybod
  4. «Naryn castle»։ Encyclopedia of History of Iranshahr Architecture։ Վերցված է հուլիսի 20, 2019