Jump to content

Նարեկ սարկավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ սարկավագ
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1988(1988-03-26)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 29, 2020(2020-10-29) (32 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան
Մասնագիտությունհոգևորական

Նարեկ Պետրոսյան (Նարեկ սարկավագ Պետրոսյան) մարտի 26, 1988(1988-03-26), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2020(2020-10-29), գնդերեց Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության սպասավոր։ Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի մարտի 26-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 1994-2004 թվականներին սովորել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։ 2004 թվականին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 2008 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ[2]։ Գևորգյան Հոգևոր ճեմարանը ավարտելուց հետո աշխատել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, ծառայել բանակում, ապա նշանակվել Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդության քարտուղար։ ՀՀ Նախագահի հրամանագրով Նարեկ սարկավագը հետմահու պարգևատրվել են պետական պարգևով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[3]։

Զոհվել է 2020 թվականին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական պատերազմի ռազմական գործողությունների ժամանակ, հուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում[4]։

Նարեկ սակավագը ամուսնացած էր, կինը Մարիամ Բզնունին է, դուստրը՝ Մարիամ-Աշխեն Պետրոսյանը։

  • «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը».
  2. ↑ «ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐԱԹՈՌՍՈՒՐԲԷՋՄԻԱԾՆՈՒՄ» (PDF).(չաշխատող հղում)
  3. ↑ Նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են պետական պարգևներով
  4. ↑ «Նարեկ սարկավագ Պետրոսյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]