Jump to content

Նարեկ Թոփուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփուզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Թոփուզյան
Ծնվել էմայիսի 19, 1980(1980-05-19) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԳրող, արձակագիր, իրավաբան
ԼեզուՀայերեն
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԿրթությունԲարձրագույն
ԺանրերԱրձակ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն, Հայաստանի «ՓԵՆ» կենտրոն
Կայքfacebook.com/narek.topuzyan/
դֆ
Հեղինակի «Խաբել Հայռուսգազարդին» պատմվածքների ժողովածուն

Նարեկ Թոփուզյան (մայիսի 19, 1980(1980-05-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ։ Հայաստանի «ՓԵՆ» Կենտրոնի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1980 թվականի մայիսի 19-ին, Երևանում։ Հայրը հայտնի պետական գործիչ, իրավաբան Մանուկ Թոփուզյանն է։ 1986-1995 թվականներին սովորել է Երևանի Պարույր Սևակի անվան դպրոցում, 1997 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Իմաստասեր» քոլեջը, 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Ունի մագիստրոսի որակավորում սահմանադրական իրավունք առարկայից։ 2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014թ. հունիսի 26-28-ը մասնակցություն է ունեցել «Հայ գրականության հիմնադրամի» կազմակերպած հայ ժամանակակից արձակագիրների համար նախատեսված վարպետության դասերին։

Հրապարակված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակի «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն
  • 2017թ. լույս է տեսել «Խաբել «Հայռուսգազարդին» վերնագրով պատմվածքների ժողովածուն։ Հրատարակիչ՝ «Ակտուալ արվեստ» հրատարակչություն։
  • 2022թ. լույս է տեսել հեղինակի «Երբ Երազն անհետացավ» վերնագրով պատմվածքների ժողովածուն։ Հրատարակիչ՝ «Գրանիշ» հրատարակչություն։

Այլ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է «21 պատմվածք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիա» ժողովածուներում, «Կայարան» տարեգրքում, «Ինքնագիր-9», «Գարուն», «Անդին», «Նորք» գրական ամսագրերում, «Գրեթերթ»-ում, «Մշակութային հրապարակ» ամսաթերթում, «Գրանիշ» գրական կայքում, «Asymptotejournal.com» թարգմանական գրականության ամսագրում[1]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013թ. մասնակցել է «Անտարես» հրատարակչության կազմակերպած «Արձակ-2013» մրցույթին և անցել եզրափակիչ փուլ։
  • 2017թ. արժանացել է Գրքի երևանյան փառատոնի ապագա գրքի հանրայնացմանն աջակցելու համար տրվող հավաստագրի։
  • 2018թ. «Կիսել նրա հացը» պատմվածքն արժանացել է «Գրանիշ» գրական կայքի լավագույն արձակ մրցանակին։
  • 2020թ. «Տաչիլոյի ճտտիկը» պատմվածքն արժանացել է «Գրանիշ» գրական կայքի լավագույն արձակ մրցանակին։
  • 2023թ. «Նրանց նոր հանգրվանը» պատմվածքն արժանացել է «Տոնապետ» Վրեժ Իսրայելյանի անվան մրցույթի երկրորդ մրցանակին։

Հղումներ տարբեր աղբյուրներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Ե․, 2023, էջ 123։