Նարդես
| Նարդես | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Ferula | ||||||||||||
| Հոմանիշներ | ||||||||||||
| Տեսակներ | ||||||||||||
|
|
Նարդես (լատիներեն՝ Ferula), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 տեսակ;
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցողունը վերին մասում ճյուղավորվող է, բարձրությունը՝ 50-100 (150) սմ։ Տերևները հիմնականում արմատամերձ են, եռաբաժան։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ բաց դեղնավուն։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղն էլիպսաձև է կամ ձվաձև։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 7 տեսակ՝
- Նարդես պարսկական (Ferula persica); ժողովրդական անվանումը՝ բոլի
- Նարդես Սովիչի (Ferula szowitsiana); հիմնական արեալը՝ Երասխ, Արարատ; գրանցված է ՀՀ Կարմիր գրքում; ժողովրդական անվանումը՝ իշաբոլի, էշի բոլի
- Նարդես կոշտավուն (Ferula rigidula)
- Նարդես արևելյան (Ferula orientalis), տարածված է ողջ ՀՀ-ում
- Նարդես Հուբեր-Մորաթիի (Ferula huber-morathii); հիմնական արեալը՝ Արփայի ափամերձ գոտիներ
- Նարդես հարթատերեւ (Ferula glabrifolia); ժողովրդական անվանումը՝ այծաբոլի, իծաբոլի; չափազանց հազվադեպ տեսակ է, գրանցված է ՀՀ կարմիր գրքում որպես կրիտիկական; նախկինում անվանվել է Dorema glabrum; հիմնական արեալը՝ Արարատի շրջան եւ Արենու շրջակայք
- Նարդես Դսեղի (Ferula dseghica); նոր հայտնաբերված տեսակ; հիմնական արեալը՝ Լոռի; էնդեմիկ
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։ Որոշ տեսակներ հանդիպում են կավային կիսանապատներում։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է եթերայուղ, խեժեր։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարդեսը մեծ կիրառություն ունի բժշկության մեջ։
Տեղաբնակների կողմից փաստացի կիրառվում է սննդում։ Արարատի շրջանում (Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Սեւակավան եւ այլն) Նարդես Սովիչի տեսակը ուտում են թերխաշած, տապակած կամ թթու դրած վիճակում, Նարդես հարթատերեւ ու Նարդես պարսկական տեսակները՝ միայն թթու դրած վիճակում։ Սննդում կիրառում են նաեւ Եղեգնաձորի շրջանի բնակիչները։
Իսկ Նարդես սովորականը ուտելի է համարվում բազմաթիվ երկրներում։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ The Plant List կայքի տվյալների հաշվում են նարդեսի մոտ 200 տեսակ[1]
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]| ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | e1 | |||||||||||||||
| կարգ Հովանոցավորներ | դաս Նարդես | f1 | ||||||||||||||
| բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Նեխուրազգիներ | e2 | ||||||||||||||
| ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ավելի քան 300 դաս | f2 | ||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список видов рода Ферула по данным сайта The Plant List(անգլ.)(լատ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Коровин Е. П. Иллюстрированная монография рода Ferula (Tourn.) L.. — Институт ботаники и зоологии АН УзССР. — Ташкент: Изд-во АН УзССР, 1947. — 91 с.
- Коровин Е. П. Род 1052. Ферула — Ferula // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1951. — Т. XVII. — С. 62—142. — 390 с. — 3500 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ферула на сайте Плантариум Արխիվացված 2015-01-11 Wayback Machine
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդես» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարդես» հոդվածին։ |
| ||||||
|