Նատրիումի գերօքսիդ
Նատրիումի գերօքսիդ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | Na₂O₂ |
Մոլային զանգված | 1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 2,8 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 675 °C °C |
Գոյացան էնթալպիա | −513 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1313-60-6 |
PubChem | 14803 |
EINECS համար | 215-209-4 |
SMILES | [O-][O-].[Na+].[Na+] |
ЕС | 215-209-4 |
RTECS | WD3450000 |
ChEBI | 14119 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Նատրիումի գերօքսիդ, նատրիումի պերօքսիդ, Na202, նատրիումի և թթվածնի միացություն, որը պարունակում է Օ2 անիոն։ Սպիտակ փոշի է, պարունակում է 20,5 զանգվածային ակտիվ թթվածին։ Հալվում է մոտ 600°С-ում բուռն քայքայվելով։ Քայքայվել սկսում է 300 °C-ից բարձր տաքացնելիս (2Na202= = 2Na20 + 02)։ Ջրում հիդրոլիգվում է՝ Na202 + H20= 2Na0H + H202։ Փոխազդում է խոնավ C02-ի հետ՝ 2Na202+ + 2C02= 2Na2C03 + 02։ Այս հատկությունն օգտագործում են փակ ծավալներում (սուզանավեր, գազապաստարաններ են) թթվածնի պարունակությունը օդում վերականգնելու համար։ Ուժեղ օքսիդիչ է՝ թուղթը, ճարպերը, բամբակը, փայտի թեփը Նատրիումի գերօքսիդի հետ հպվելիս բոցավառվում են։ 500 °C-ում և 300 մթն ճնշման տակ միանում է թթվածնին՝ առաջացնելով նատրիումի վերգեր֊օքսիդ՝ Na02։ Նատրիումի գերօքսիդ ստանում են նատրիումը, CՕշ-ից զտված օդում, օքսիդացնելով (300 °C)։ Տեխնիկական նատրիումի գերօքսիդ Na02 պարունակելու պատճառով դեղնավուն է։ Օգտագործվում է որպես սպիտակեցնող միջոց (13202-ի պինդ փոխարինիչն է) և օքսիդիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։ ![]() |