Նատիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատիրի
Ծնվել է1845
Մահացել է1904
Մասնագիտությունաշուղ

Նատիրի (իսկական անունը՝ Նազարեթ Պոհճալյան, 1845 - 1904), հայ աշուղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը տարեկանից հորինել է երգեր, որոնք կատարել են նաև այլ երգիչներ։ Կեսարիայի քաղաքապետը, Նատիրի ձայնով հմայված, նրան անվանել է «Նատիր» (թուրքերեն՝ անզուգական)։ Հետագայում նա մեկնել է Երուսաղեմ, ապա՝ Կոստանդնուպոլիս։

Գրել է բանաստեղծություններ, երգեր (հիմնականում՝ խրատական), ընդարձակ մի դաստան՝ 1895 թվականի ջարդերի մասին։

Երգերից տպագրվել են Արշակ Ալպոյաճյանի «Պատմութիւն հայ Կեսարիոյ» գրքի Բ հատորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։