Նատալյա Սիպովսկայա
Նատալյա Սիպովսկայա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1961 (62 տարեկան) Սարատով, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Գործունեության ոլորտ | Արվեստի պատմություն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Նատալյա Վլադիմիրովնա Սիպովսկայա (ռուս.՝ Наталия Владимировна Сиповская, հոկտեմբերի 26, 1961, Սարատով, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ, Արվեստագիտության պետական ինստիտուտի տնօրեն։ Արվեստագիտության դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Սիպովսկայան ծնվել է 1961 թվականի հոկտեմբերի 26-ին Սարատովում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի պատմության բաժինը, ապա՝ Արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն «Արվեստն ու կենցաղը Ռուսաստանի ճենապակու մշակույթում 18-րդ դարի երկրորդ կեսին» (ռուս.՝ «Искусство и быт в культуре фарфора в России второй половины XVIII века», 1992) թեմայով։ Ստաժավորում է անցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի թանգարաններում։ 2010 թվականին դարձել է արվեստագիտության դոկտոր՝ պաշտպանելով ատենախոսություն «Ճենապակին 18-րդ դարի ռուսական գեղանկարչության մեջ» (ռուս.՝ «Фарфор в русской художественной культуре XVIII века») թեմայով[1]։
1984-1988 թվականներին եղել է գիտաշխատող Կուսկովոյի դաստակերտ-թանգարանում։ 1992 թվականին դարձել է Արվեստագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2001 թվականին՝ «Ռուսական արվեստի պատմություն» բազմահատորյակի պատասխանատու քարտուղար։ 2011 թվականից եղել է առաջատար գիտաշխատող։ 2013 թվականին դարձել է Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն։
1989-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության փորձագետ Պետֆոնդի գծով։ 1991-1995 թվականներին վարել է հնագիտական իրերին նվիրված բաժին «КоммерсантЪ» թերթում, «Деньги», «Домовой», «Эксперт» ամսագրերում։ 1994-1996 թվականներին եղել է «Предмет искусства» և «Медведь» ամսագրերի գլխավոր խմբագրի տեղակալ։
Եղել է «Пинакотека» (1996) հրատարակչության հիմնադիր, համանուն ալմանախի գլխավոր խմբագիր։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Սիպովսկայան կազմակերպել է ժամանակակից նկարիչների բազաթիվ ցուցահանդեսներ։ Հեղինակել է «Ճենապակին Ռուսաստանում 18-րդ դարում» ռուս.՝ «Фарфор в России XVIII века», «Пинакотека», 2008, 392 էջ) մենագրությունը։
- Национальные особенности русского фарфора XVIII века // Традиции и современность: Сб. — М.: ГИИ, 1989. — С. 58-67.
- Новая Аркадия, или Третий Рим: Особенности придворного быта в России XVIII века // Декоративное искусство. — 1991. — № 8. — С. 26-29.
- Русский фарфор екатерининского времени: реминисценции рококо в искусстве классицизма // Русский классицизм: Сб. — М.: ГИИ, Изобразительное искусство, 1994. — С. 64-73.
- Фарфор в России екатерининской поры // Вопросы искусствознания. — 1994. — № 2-3. — С. 196—207.
- Фарфор в русской усадьбе // Культура русской усадьбы: Сб. Общества изучения русской усадьбы. Вып. 1 (17). — М., 1994. — С. 165—167.
- Праздник в русской культуре XVIII века // Развлекательная культура России: Сб. —М.: ГИИ, 1996. — С. 29-45.
- Царственная молочница: Миф пасторали в культуре XVIII века // Пинакотека. — 1997. — № 2. — С. 65-69.
- Обеды «к случаю»: Настольные украшения XVIII века // Развлекательная культура в России. Вып. 2. — М.: ГИИ, 1998.
- Орденские сервизы // Пинакотека. — 1998. — № 5. — C. 16-21.
- «Веще знаменито по гостеприимству»: Праздники в русских усадьбах XVIII века // Эстетико-культурологические смыслы праздника: Сб. стат. памяти А. И. Мазаева / Отв. ред. И. В. Кондаков. — М.: ГИИ, 2009. — С. 164—176.
- Настольные декорации в России XVIII века // Искусствознание. — 2009. — № 3-4. — С. 335—357.
- Мода и политика фарфоровых собраний. Фарфор Петра Великого в Китайском зале Царскосельского дворца императрицы Елизаветы // Декоративное искусство и предметно-пространственная среда: Вестник МГУХПУ. — 2009. — № 2. — С. 67-82.
- Фарфор в системе сентиментальной образности // Дом Бурганова. — Пространство культуры. — 2010, № 2.
- Фарфор в русском интерьере XVIII века // Декоративное искусство и предметно-пространственная среда: Вестник МГУХПУ. — 2010. — № 2.
- Фарфор в русской культуре Павловского времени // Искусствознание. — 2013. — № 1-2[2].
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսինը՝ Անդրեյ Տոլստոյ (1956-2016), Կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն,
- Դուստրեր՝ Սաբինա (ծնվ․՝ 1982) և Վերա (ծնվ․՝ 2002)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Наталия Владимировна Сиповская». Энциклопедия «Известные учёные».
- ↑ «Статьи Н. В. Сиповской». Государственный институт искусствознания. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наталия Сиповская. Экзамены для нас и министерства // Ведомости, 15 апреля 2013
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս արվեստագետներ
- Արվեստագիտության դոկտորներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուս գիտնականներ
- Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ