Jump to content

Նատալյա Պառիգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նատալյա Պարիգինաից)
Նատալյա Պառիգինա
Ծնվել էմայիսի 22, 1924(1924-05-22)
ԾննդավայրԲորզյա, Բորզինսկի շրջան
Վախճանվել էդեկտեմբերի 9, 2016(2016-12-09) (92 տարեկան)
Վախճանի վայրՏուլա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՏոմսկի պոլիտեխնիկ համալսարան (1947) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1961)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Տուլա քաղաքի պատվավոր քաղաքացի

Նատալյա Դեոմիդովնա Պառիգինա (ռուս.՝ Наталья Деомидовна Парыгина, մայիսի 22, 1924(1924-05-22), Բորզյա, Բորզինսկի շրջան - դեկտեմբերի 9, 2016(2016-12-09), Տուլա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրող։ ԽՍՀՄ գրողների միության (1958) և Ռուսաստանի գրողների միության անդամ։ Արհմիությունների կենտրոնական խորհրդի և ԽՍՀՄ գրողների միության համամիութենական մրցույթի դափնեկիր (1975), «Հասարակական ճանաչում» ոսկե կրծքանշանի ասպետ (1999), Լև Տոլստոյի անվան Տուլայի մարզային մրցանակի դափնեկիր (2000)։ Տուլա քաղաքի պատվավոր քաղաքացի (1994)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Պարիգինան ծնվել է Չիտայի մարզի Բորզյա կայարանում, 1924 թվականի մայիսի 22-ին, գրասենյակային ծառայողի ընտանիքում։ Հեռակա սովորել և 1947 թվականին ավարտել է Տոմսկի Ս. Մ. Կիրովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Կեմերովոյի լեռնահանքային տեխնիկումում` որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ, ապա աշխատանքի է անցել գործարանում` որպես կոնստրուկտոր[1]։

1954 թվականին Կեմերովոյում լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Մանկավարժի գրառումները» և նույն թվականին Նատալյա Դեոմիդովնան Սիբիրից տեղափոխվել է Տուլա քաղաք։ 1958 թվականից համարվել է ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի գրողների միության անդամ։ 1961 թվականին ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացները[2]։

1972 թվականին Տուլայում առաջին անգամ լույս տեսած Պարիգինայի «Այրին» վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և արժանացել է Համամիութենական մրցույթի մրցանակի։ 1976 թվականին գիրքը վերահրատարակվել է։ 1999 թվականին ընթերցողի դատին է հանձնվել նրա նոր՝ «Ամեն գնով» վեպը, որտեղ բացահայտվել են մեր ժամանակների ամենահրատապ խնդիրները։

2004 թվականին լույս է տեսել Պարիգինայի «Որդին» վեպը, իսկ 2008 թվականին՝ «Ընտանեկան հանդիպումներ» ժողովածուն[3]։ Բազմիցս ընտրվել է Տուլայի քաղաքային խորհրդի պատգամավոր, եղել է Ռուսաստանի գրողների միության համագումարի պատվիրակ[4]։ 1994 թվականին Տուլա քաղաքի վարչակազմի ղեկավարի որոշմամբ նրան շնորհվել է «Տուլա հերոս քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում։

Բնակվել է Տուլայում, գրել արձակ գործեր։ Մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 9-ին[5]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր`

  • Наталья Парыгина «Записки педагога» (1954).
  • Наталья Парыгина «Вдова» (1972).
  • Наталья Парыгина «Личное счастье» (1976).
  • Наталья Парыгина «Мы с братом» (1978).
  • Наталья Парыгина «Судьба врача» (1983).
  • Наталья Парыгина «Тульские встречи» (1988).
  • Наталья Парыгина «Свет души» (1993).
  • Наталья Парыгина «Любой ценой» (1999).
  • Наталья Парыгина «Сын» (2004).
  • Наталья Парыгина «Семейные повести» (2008).

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի և ԽՍՀՄ գրողների միության համամիութենական մրցույթի դափնեկիր (1975) «Այրին» վեպի համար,
  • «Հասարակական ճանաչում» Ոսկե կրծքանշանի ասպետ (1999),
  • Լև Տոլստոյի անվան Տուլայի մարզային մրցանակի դափնեկիր (2000) «Ամեն գնով» վեպի համար,
  • «Պատվո նշան» շքանշան,
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ,
  • Ա. Պուշկինի անվան մեդալ,
  • Մ. Ա. Շոլոխովի անվան մեդալ,
  • Տուլա քաղաքի պատվավոր քաղաքացի (1994)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Биография и книги автора Парыгина Наталья Деомидовна». www.rulit.me. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  2. «Тульская Библиотечная Система». tbclib.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  3. «Наталья Парыгина. Старейшая писательница Тульского края « Блог библиотеки "Литературные штучки"» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  4. «95 лет со дня рождения Парыгиной Натальи Деомидовны». ars-news.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. «На 93 году жизни скончалась тульская писательница Наталья Парыгина». tula.aif.ru. 2016 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]