Նատալյա Խուդաբաշյան
Արտաքին տեսք
Ծնվել է | հուլիսի 13, 1930 (94 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բատուրինո, Ուկրաինայի Չեռնիգովսկի շրջան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Նատալյա Նիկոլայի Խուդաբաշյան (հուլիսի 13, 1930, Բատուրին), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է Սրտաբանության ԳՀԻ սրտային անբավարարության բաժանմունքում, 1980-2005 թվականներին եղել է բաժանմունքի վարիչ, 2005 թվականից՝ պրոֆեսոր։ 1981-1995 թվականներին եղել է Երևանի գլխավոր սրտաբանը[1]։
- ՀՀ սրտաբանների ընկերակցության անդամ (1965)
- Սրտաբանների եվրոպական ընկերակցության անդամ (1997)
Աշխատանքները վերաբերում են սրտային անբավարարության վաղ ախտանշանների հայտնաբերման և բուժման հարցերին[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Клинико-гемодинамические особенности сочетанных митрально-аортпльных пороков сердца: Автореф. ... д-ра мед. наук по спец.: 14.00.06 - кардиология / Н. Н. Худабашян., Ереван , 1973.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7
|