Նատալյա Բեսպալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Բեսպալովա
Ծնվել էհուլիսի 25, 1950(1950-07-25) (70 տարեկան)
ԾննդավայրԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Նատալյա Եվգենևնա Բեսպալովա (Ռաչևսկայա) հուլիսի 25, 1950(1950-07-25), ԽՍՀՄ թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Եվգենևնա Բեսպալովան (ամուսնական ազգանունը Ռաչևսկայա) ծնվել է 1950 թվականի հուլիսի 25-ին՝ Մոսկվայի շրջանի Վասկրեսենսկե քաղաքում՝ պաշտոնաթող զինվորականի ընտանիքում։ Ավարտել է №11 միջնակարգ դպրոցը։ Գրել է ոտանավորներ, հաճախել է թատերական խմբակ։ Մի քանի անգամ փորձել է ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտը։

1970 թվականին ավարտել է Կենտրոնական մանկական թատրոնին կից ստուդիան ( ներկայումս՝ Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոն)։ 1975 թվականից 1980 թվականին եղել է Կազանի Վ. Ի. Կաչալովի անվան ռուսական ակադեմիական մեծ դրամատիկական թատրոնի խմբում։

1980-2007 թվականներին աշխատել է Մոսկվայի նոր դրամատիկական թատրոնում։

Կինոյում առաջին դերակատարումը եղել է 1971 թվականին՝ « Հավատում ես, չես հավատում» ֆիլմում, ռեժիսոր Եվգենի Վասիլև, Անատոլի Դուդորով, որտեղ խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Տոնյայի դերը։

Դասավանդել է Գ. Ր. Դերժավինի անվան միջազգային սլավոնական համալսարանում՝ դերասանական բաժնում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը № 548 կրթական կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի վաստակավոր մանկավարժ Եֆիմ Լազարևիչ Ռաչևսկին է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարստանի վաստակավոր դերասանուհի։
  • ՌԴ վաստակավոր դերասանուհի (1997)։

Աշխատանքներ թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Ն. Օստրովսկու՝ «Մոլեգին փողեր»՝ Լիլիա Յուրևնա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1971 թվական՝ հավատում ես, չես հավատում (ֆիլմ)՝ Տոնյա Տերեբիլովա
  2. 1971 թվական՝ Մեզ մոտ գործարանում (ֆիլմ)՝ Նինա Բորզունովա
  3. 1972 թվական՝ Գարնանային երեկո (ֆիլմ)
  4. 1972 թվական՝ Կռիվ ստվերի հետ (ֆիլմ, 1972)՝ Նատաշա
  5. 1972 թվական՝ Հինգեորդ «Բ»-ի խենթը՝ Նատաշա, № 70 դպրոցի քարտուղարուհի
  6. 1973 թվական՝ Ալլայի երգերը՝ Ալկա Ուրալովա
  7. 1973 թվական՝ Կար չկար երեք ամուրի՝ Նաստյա Կովալյովա, ուսանողուհի
  8. 1973 թվական՝ Մեկ ժամ արևածագից առաջ՝ Լենա
  9. 1975 թվական՝ Հոգեվարք՝ Մատրյոնա, Ռասպուտինի աղջիկ
  10. 1975 թվական՝ Հարսնացու հյուսիսից՝ Վալյա[1][2][3]
  11. 1983 թվական՝ Վաղը սկսվում է այսօրը՝ դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]