Նավային բաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նավային բաք՝ նավային, վերնաշինվածք նավի քթամասում, նախատեսված է վերին տախտակամածը հանդիպական ալիքի ողողումից պաշտպանելու, նավի չխորասուզվելու հատկությունը բարձրացնելու (փակ բաք) և ծառայական նպատակների համար։ Բաքի տախտակամածում տեղակայվում են խարսխային և կառանման հարմարանքներ։ Երբեմն բաքում տեղավորվում են բեռների զետեղարաններ կամ նավախցիկներ։ Նավի իրանի մեջ թաղված (սովորաբար մինչև բարձրության կեսը) բաքը անվանում են կիսաբաք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 343