Նառվա (ծովածոց)
Նառվա | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Էստոնիա և Ռուսաստան |
Վարչատարածք | Narva-Jõesuu City? և Toila Rural Municipality? |
Խորություն | 30 մետր |
Մասն է | Ֆիննական ծոց |
Լիճ հոսող գետ | Նառվա |
Անվանված է | Նառվա |
Նառվա (Նառվայի շուրթ, էստ․՝ Narva laht), ծովածոց Ֆիննական ծոցի հարավում, ողողում է Ռուսաստանի ու Էստոնիայի ափերը։ Արևմուտքից Նառվա ծովածոցը Լուժյան ծովածոցից բաժանվում է Կուրգալյան թերակղզով։ Արևելքում նրա սահմանն համարվում է Լյատիվանեմի հրվանդանը, որ գտնվում է էստոնական Կունդա քաղաքից հյուսիս-արևելք։ Նառվա ծովածոցի լայնությունը Ֆիննական ծոցի մոտ կազմում է 90 կմ։ Նառվա ծովածոցը ցամաքում խորանում է 40 կմ[1]։
Նառվա ծովածոցի ափին են գտնվում էստոնական չորս բնակավայրեր՝ Սիլլամյաե, Նառվա-Յուեսուու քաղաքներն ու Ասեռի ու Տոիլա գյուղերը։
Աշխարհագրական տեղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նառվա ծովածոցի հարավային ափերը Էստոնիայի սահմանում են։ Նառվայի գետաբերանից սկսած 8 կմ դեպի արևմուտք ավազուտներ են, իսկ այնուհետև սկիզբ է առնում բարձր ու կտրուկ պատ, որ կոչվում է Գլինտ։ Նառվա ծովածոցի ափի ընդհանուր երկարությունը կազմում է 130 կմ։ Ծովածոցի արևելյան ափը պատկանում է Ռուսաստանին։ Այս ափը ցածր է ու ավազային։ Կուրգալա հրվանդանի մոտ գտնվում են անտառապատ բլուրներ, որոնց բարձրությունը հասնում է մինչև 20 մետրի։
Նառվա ծովածոցը դեկտեմբերից մինչև մարտ ծածկված է սառույցով[1]։ Նառվա ծովածոց է լցվում համանուն գետը։ Նախկինում Նառվա ծովածոց էր թափվում նաև Ռոսսոն գետը, որը ներկայումս ծովածոցին հասնելուց քիչ առաջ միանում է Նառվա գետին։ Նառվայի գետաբերանի մոտ է Նառվա-Յուեսուու առողջարանային քաղաքը։
Նառվա ծովածոցի հյուսիսարևելյան կողմի մուտքը բավականին վտանգավոր է ստորջրյա քարերի պատճառով։ Վիգրոդնդ կղզյակի վրա տեղակայված է փարոս։ Նառվա գետաբերանը նշելու համար փարոս է տեղադրված նաև Գունգերբուրգում (Նառվա-Յուեսուու)[2]. վերջինս կառուցվել է 1725 թվականին և երկու անգամ վերանորոգվել է (1808 և 1957 թվականներին)։
Նառվա ծովածոցում գտնվում են մեկ տասնյակից ավելի կղզիներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Большая советская энциклопедия.
- ↑ «Lighthouses of Northern Estonia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.