Նաչո Գոնսալես
![]() | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1966 (56 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վիտորիա, Իսպանիա | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խոսե Իգնասիո Նաչո Գոնսալես Սաենս (իսպ.՝ José Ignacio Natxo González Sáenz, հուլիսի 29, 1966, Վիտորիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ 2017 թվականի հունիսից գլխավորում է «Ռեալ Սարագոսան»։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոնսալեսը, որպես ֆուտբոլիստ հանդես գալով միայն սիրողական մակարդակում, խաղացողի կարիերան ավարտել է 20 տարեկանում։ Իր մարզչական գործունեությունը նա սկսել է իր հայրենի քաղաքի «Ալավես» ակումբում՝ 1994 թվականից աշխատելով երիտասարդական թիմի հետ։ 1997 թվականին Նաչո Գոնսալեսը գլխավորել է «Ալավեսի» երկրորդ թիմը։
2004 թվականին Գոնսալեսը նշանակվել է «Ռեուս Դեպորտիու» ակումբի գլխավոր մարզիչ, որը նրա գլխավորությամբ անցել է Սեգունդա Բ 2004/05 մրցաշրջանի արդյունքներով։ 2005/06 մրցաշրջանում «Ռեուս Դեպորտիուն» իր խմբում զբաղեցրել է 17-րդ տեղը և կրկին անցել Տերսերա՝ մինչև վերջին փուլը պայքարելով լիգայում իր տեղը պահպանելու համար[1]։
2007 թվականի հունիսին Գոնսալեսը գլխավորել է կատալոնական մեկ այլ ակումբ՝ «Սանտ Անդրեուն», որը նույնպես այդ ժամանակ հանդես էր գալիս Տերսերայում[2]։ Նրա գլխավորությամբ թիմը առաջին իսկ փորձից անցել է Սեգունդա Բ։ Իր նշանակումից չորս տարի անց Նաչո Գոնսալեսը հեռացվել է պաշտոնից ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով[3]։
2012 թվականի հունիսի 14-ին Նաչո Գոնսալեսը նշանակվել է «Ալավեսի» գլխավոր մարզիչ[4], որը 2012/13 մրցաշրջանի արդյունքում հաղթել է Սեգունդա Բ-ի իր խմբում և փլեյ-օֆֆում պարտության մատնել «Ռեալ Հաենին»՝ անցնելով Սեգունդա։ 2013 թվականի հունիսի 7-ին Նաչո Գոնսալեսը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը[5][6]։
2013 թվականի դեկտեմբերի 3-ին Գոնսալեսը հեռացվել է պաշտոնից Սեգունդայում անհաջող մեկնարկի համար։ Հաջորդ տարվա հունիսի 1-ին նա վերադարձել է «Ռեուս Դեպորտիվո», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում[7]։
2015 թվականի հունիսի 8-ին Գոնսալեսն ակումբի հետ կնքել է քառամյա նոր պայմանագիր[8]։ 2015/16 մրցաշրջանում «Ռեուս Դեպորտիուն» հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ, որտեղ զիջել է Մադրիդի «Ատլետիկոյին», ինչպես նաև հաղթել է իր խմբում Սեգունդա Բ-ում և խաղացել փլեյ-օֆֆում։ Այնտեղ երկու խաղերի արդյունքում 4:0 հաշվով պարտության մատնելով Սանտանդերի «Ռասինգ» ակումբին՝ «Ռեուս Դեպորտիուն» իր պատմության մեջ առաջին անգամ անցել է Սեգունդա[9]։
2017 թվականի հունիսի 11-ին Նաչո Գոնսալեսը երկամյա պայմանագիր է կնքել Սեգունդայի մեկ այլ ակումբի՝ «Ռեալ Սարագոսայի» հետ[10]։
Մարզչական կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 թվականի հունվարի 19-ի դրությամբ
Ակումբ | Երկիր | Սկիզբ | Ավարտ | Վիճակագրություն | Ծ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ը | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Տ | Հ % | |||||
Արիսնաբարա | ![]() |
1 հուլիսի, 1992 | 30 հունիսի, 1994 | 68 | 33 | 20 | 15 | 113 | 63 | +50 | 48,53 | [11] |
Ալավես B | ![]() |
1 հուլիսի, 1997 | 24 հոկտեմբերի, 1999 | 92 | 39 | 25 | 28 | 141 | 103 | +38 | 42,39 | [12] |
Ռեուս Դեպորտիու | ![]() |
1 հուլիսի, 2004 | 27 հունիսի, 2007 | 122 | 58 | 31 | 33 | 181 | 118 | +63 | 47,54 | [13] |
Սանտ Անդրեու | ![]() |
27 հուլիսի, 2007 | 16 հունիսի, 2011 | 172 | 86 | 53 | 33 | 251 | 141 | +110 | 50,00 | [14] |
Ալավես | ![]() |
14 հուլիսի, 2012 | 3 դեկտեմբերի, 2013 | 65 | 34 | 16 | 15 | 95 | 59 | +36 | 52,31 | [15] |
Ռեուս Դեպորտիու | ![]() |
1 հուլիսի, 2014 | 11 հունիսի, 2017 | 130 | 58 | 35 | 37 | 141 | 102 | +39 | 44,62 | [16] |
Ռեալ Սարագոսա | ![]() |
11 հուլիսի, 2017 | այժմ | 27 | 8 | 9 | 10 | 30 | 34 | −4 | 29,63 | [17] |
Ընդհանուր | 676 | 316 | 189 | 171 | 952 | 620 | +332 | 46,75 | — |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dramático descenso de un Reus que se hunde tras ponerse con 1–0 (Dramatic relegation of Reus which sinks after taking an 1–0 advantage); Mundo Deportivo, 29 мая 2006 (Իսպաներեն)
- ↑ Natxo González ficha por el Sant Andreu (Natxo González signs with Sant Andreu); Mundo Deportivo, 27 июня 2007 (Իսպաներեն)
- ↑ Natxo González deixarà el Sant Andreu a final de temporada (Natxo González will leave Sant Andreu at the end of the season); BTV Notícies, 13 мая 2011
- ↑ Nacho González es el nuevo entrenador del Alavés (Nacho González is the new manager of Alavés); El Correo, 14 June 2012 (Իսպաներեն)
- ↑ Natxo González renueva con el Alavés (Natxo González renews with Alavés); Marca, 7 июня 2013 (Իսպաներեն)
- ↑ Felipe da la primera victoria de la temporada (Felipe provides first victory of the season); Marca, 16 августа 2013 (Իսպաներեն)
- ↑ CF Reus. 'Natxo González, segunda parte' (CF Reus. 'Natxo González, part two') Archived 2016-03-03 at the Wayback Machine.; Diari de Tarragona, 1 июня 2014 (Իսպաներեն)
- ↑ Natxo González seguirá al frente del CF Reus (Natxo González will remain ahead of CF Reus) Archived 2016-08-10 at the Wayback Machine.; Diari de Tarragona, 8 июня 2015 (Իսպաներեն)
- ↑ El Reus logra por primera vez el ascenso a Segunda (Reus reach for the first time the promotion to Segunda); Marca, 29 мая 2016 (Իսպաներեն)
- ↑ El técnico Natxo González, nuevo entrenador del Real Zaragoza (Manager Natxo González, new manager of Real Zaragoza); Real Zaragoza, 11 июня 2017 (Իսպաներեն)
- ↑ «Regional Preferente Alavesa 1992–93» [Regional Preference Alavesa 1992-93] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Regional Preferente Alavesa 1994–94» [Regional Preference Alavesa 1993-94] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018 - ↑ «Tercera División (Grupo 4) 1997–98» [Third Division (Group 4) 1997-98] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Tercera División (Grupo 4) 1998–99» [Third Division (Group 4) 1998-99] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Fase de ascenso a Segunda División B 1998–99 (Grupo B3)» [Phase of promotion to Second Division B 1998-99 (Group B3)] (Spanish)։ Futbolme։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 1999–00»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018 - ↑ «Tercera División (Grupo 5) 2004–05» [Third Division (Group 5) 2004-05] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Fase de ascenso a Segunda División B 2004–05» [Phase of promotion to Second Division B 2004-05] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2005–06»։ BDFutbol։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
«Tercera División (Grupo 5) 2006–07» [Third Division (Group 5) 2006-07] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Fase de ascenso a Segunda División B 2006–07» [Phase of promotion to Second Division B 2006-07] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018 - ↑ «Tercera División (Grupo 5) 2007–08» [Third Division (Group 5) 2007-08] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Fase de ascenso a Segunda División B 2007–08» [Phase of promotion to Second Division B 2007-08] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 21 января 2018
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2008–09»։ BDFutbol։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2009–10»։ BDFutbol։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2010–11»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018 - ↑ «Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2012–13»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2013–14»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018 - ↑ «Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2014–15»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2015–16»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018
«Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2016–17»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018 - ↑ «Natxo González: José Ignacio González Sáenz: Matches 2017–18»։ BDFutbol։ Վերցված է 21 января 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|