Նաուսայի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաուսայի կոտորած

 

Նաուսայի կոտորած կամ Նաուսայի ոչնչացում Հունաստանի Անկախության պատերազմի ընթացքում՝ 1822 թվականի ապրիլի 13-ինտեղի ունեցած արյունալի իրադարձություն։

Իրադարձություններ պաշարումից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրական ապստամբության ծիլերը տարածաշրջանում երևան էին եկել դրա բռնկումից շատ առաջ, ուստի օսմանցիները որոշեցին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել[1]։ 1821 թվականի հունվարին Սալոնիկի վալի Էբու Լուբուտը պատանդ վերցրեց, բանտարկեց Արևմտյան Մակեդոնիայի կարևորագույն ընտանիքներից մի քանիսի անդամներին։ Այդուհանդերձ՝ ոմանք, ինչպես ապստամբության ղեկավարությունն ստանձնած Անաստասիոս Կարատասոսը և Անգելիս Գացոսը[2], ինչպես նաև նշանավոր Զաֆիրակիս Թեոդոսիուն[3], հրաժարվեցին հանձնվել օսմանյան իշխանություններին և զանազան պատրվակներով չկատարեցին նրանց ներկայանալու պահանջը[4]։ Տեղի ունեցած ձերբակալություններից հետո նրանք հավաքվեցին եկեղեցում և հանդիսավոր երդմնակալությամբ ընդվզումի դրոշ բարձրացրին օսմանյան տիրապետության դեմ[5][6]։ Ընբոստների այս խումբը կարողացավ հավաքել շուրջ 1800 հոգու, որպեսզի պատասխան հարված հասցնի՝ գրավելով Վերոիա, քաղաքը, սակայն օսմանյան ուժերը վրա հասան, և ծրագրված հարձակումը ձախողվեց[7]։

Նեգուշի (Նաուսա) ապստամբության մասին հրամանը

Պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև Էբու Լուբութը ղեկավարեց հարձակումը Նաուսայի դեմ՝ 20,000 մարդու գլխավորությամբ։ Քաղաքը պաշտպանում էին 4000-5000 հույն ապստամբներ։ Մարտի 26-ին Էբու Լուբութը ապստամբներին առաջարկեց հանձնվել և թույլ տալ, որ իր ուժերը գրավեն քաղաքը։ Մերժում ստանալով՝ օսմանցիները կազմակերպված պաշարումը սկսեցին ապրիլի սկզբին, երբեմնակի մեծ ուժերով հարձակումներ գործելով քաղաքի վրա։ Ապրիլի 12-ին օսմանցիները ռմբակոծեցին քաղաքը, ավերեցին դարպասներն ու ներխուժեցին քաղաք։

Կոտորածը[խմբագրել | խմբագրել կոդը]

1822 թվականի հերոսուհիների հուշարձանը

Թուրքական ներխուժմանը հետևեց բնակչության ընդհանուր կոտորածը, որը շարունակվեց հինգ օր՝ ընդգրկելով նաև շրջակա 120 բնակավայր։ Ըստ Սպիրիդոն Տրիկուպիսի՝ յաթաղանին զոհ գնաց մինչև 5000 նաուսացի։ Մոտավորապես այդքանն էլ ստրկության վաճառվեց[8]։ Շատ երիտասարդ աղջիկներ ու գրկի երեխաներով մայրեր իրենց նետեցին քաղաքը հատող Արապիցա գետի ջրվեժները, որպեսզի թուրքերին գերի չընկնեն[9], [10][11][12],,:

Ա.Վակալոպուլոսը հիշատակում է, որ գերեվարված հույների զանգվածային մահապատիժը հիմնականում հրեաներն են ի կատար ածել (անգլ., էջ 641.)[9]:

Նաուսան թուրքական լծից ազատագրվել է կոտորածներից 90 տարի անց՝ 1912 թվականի հոկտեմբերի 17-ին, բալկանյան առաջին պատերազմի ընթացքում[13]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաուսայի ապստամբությունն ու պաշտպանությունը նպաստեցին հեղափոխության հաջողությանը Հարավային Հունաստանում։ Նկատի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև բնակավայրի մեծ զոհողությունները՝ 1955 թվականին թագավորի հրամանագրով Նաուսային շնորհվեց հերոս քաղաքի կոչում (հուն.՝ Ηρωική Πόλη της Νάουσας): [14].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Κολτσίδας 2010, σελ. 57-59.
  2. «История на България. Българско възраждане XVIII — средата на XIX век». Институт по история на БАН. Т.6, стр.196.
  3. [Δμήτρης Φωτιάδης,Η Επανάσταση τού 21 ,ΜΕΛΙΣΣΑ, 1971,τ.Β,σ.84]
  4. Χιονίδης 1968, σελ.213.
  5. Φιλιππίδης Νικόλαος (1881) Ο ιερός του 1821 ελληνικός αγών :Η επανάστασις και καταστροφή της Ναούσης, Αθήνησι: Τύποις Αδελφών Βαρβαρρήγου, σελ. 44. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.:
    "Τούτων γενομένων την πρωίαν της 22 Φεβρ. του 1822 έτους οι αρχηγοί μεθ' απάντων των στρατιωτών και του πλήθους διηυθύνθησαν εις τον ... Μητροπολιτικόν ναόν του αγ. Δημητρίου, ένθα πάντες ... ηκροάσθησαν της θείας λειτουργίας και εκοινώνησαν των αχράντων μυστηρίων, μετά δε ταύτα εγένετο και μεγάλη υπέρ του αρξαμένου έργου και της επιτυχίας των όπλων δοξολογία. Ο Πρωτοσύγκελος του αγίου Βερροίας Γρηγόριος ... εξήψε μεγάλως το φρόνημα των επαναστατών ... Μετά το τέλος της δοξολογίας εγένετο δι' εκκλησιαστικής ιεροπραξίας η ορκωμοσία (τα ορκωμόσια), μεθ' ήν άπαντες οι πολίται εν παρατάξει ανήλθον εις τον Πύργον του Ζαφειράκη άδοντες τον εξής όρκον του Φερραίου ... Εν τω μέσω δε της βαθυτάτης ταύτης συγκινήσεως ... ανυψώθη επί τε του πύργου ... και επί των επτά πυλών της πόλεως, αυθωρεί η ελληνική σημαία φέρουσα τον αναγεννώμενον φοίνικα"
  6. Μπλιάτκας 2009, σελ.135.
  7. Κολτσίδας 2010, σελ. 73-76.
  8. [bolko.wordpress.com/…/το-ολοκαύτωμα-της-νάουσας/ -]
  9. 9,0 9,1 «Ιστορία της Μακεδονίας 1354—1833, Βακαλόπουλος E. Απόστολος, Εκδόσεις Βάνιας, 1992, 17.1». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  10. «-». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  11. [Dakin Douglas, The Greek struggle for independence, 1821—1833, Batsford (1973) p. 66]
  12. [John C. Vasdravellis, The Greek Struggle for Independence: The Macedonians in the Revolution of 1821 (1968), p. 123-24, 136]
  13. [Σόλων Ν. Γρηγοριάδης, Οί Βαλκανικοί Πόλεμοι 1912—1913, Φυτράκης 1979,σελ.83]
  14. [ΒΔ.17/8./1955 ΦΕΚ 240/Α/3-9-1955]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաուսայի կոտորած» հոդվածին։