Նաոտո Սատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նաոտո Սատո
ճապ.՝ 佐藤直人
Ծնվել է1953
Սայտամա, Ճապոնիա
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Չիչիբուի աստղադիտարան

Նաոտո Սատո (ճապ.՝ 佐藤 直人, 1953, Սայտամա, Ճապոնիա), ճապոնացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող: Ղեկավարում է Չիչիբուի աստղադիտարանը, որտեղ էլ կատարում է աստերիդների հետազոտություններ ԼԿՍ-խցիկի ոժօգնությամբ: 1995 թվականից սկսել է ակտիվորեն որոնել նոր աստերոիդներ, որի արդյունքում մինչ այս պահը հայտնաբերել է 124 աստերոիդ, որոնցից 18-ը Տակեշի Ուրատայի հետ համատեղ[1]: Նա նաև կատարել է մի քանի լուսանկարներ, որոնք օգնել են հայտնաբերել C/1989 Y2 (Մակկենզի-Ռասելի) գիսաստղը:

Նաոտո Սատոն մեծ ներդրում է ունեցել Ճապոնիայում աստղագիտության հանրայնացման մեջ՝ ինչպես իր մոլորակադիտարաններում ելույթներով, այնպես էլ իր հայտնաբերումներով: 2006 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի նոյեմբեր ամիսները նա պարբերաբար ելույթ էր ունենում տեղական ռադիոկայաններից մեկի եթերում՝ աստղագիտությանը նվիրված հաղորդման ժամանակ: 2007-2008 թվականներին զբաղեցրել է Սայտամա մոլորակադիտարանի փոխտնօրենի պաշտոնը:

Սատոն նաև օժանդակում է ARISS (Ռադիոսիրողները միջազգային տիեզերական կայանում) ծրագրի աշխատանքներին, որի շրջանակներում ուսանողները, օգտագործելով սիրողական ռադիոընդունիչներ, կարողանում են ստանալ Միջազգային տիեզերական կայանի ազդանշանները և նույնիսկ կապ հաստատել կայանում աշխատող անձնակազմի հետ: Այս ծրագրի շրջանակներում տեղի ունեցած առաջին կապի սեանսը տեղի է ունեցել 2001 թվականին Իրումա քաղաքի դպրոցում:

Նրա պատվին է անվանվել (6025) Նաոտոսատո աստերոիդը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019 
  2. IAU։ «6025 Նաոտոսատո աստերոիդի անվանումը» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]